Հայկ Մարությանի «կամազների» հետևում կանգնա՞ծ է անձմաբ Փաշինյանը.zham.am

zham.am-ը գրում  է

Հայկ Մարությանի «կամազների» պատմությունը  կարելի է համարել Նոր Հայաստանի առաջին խոշոր կոռուպցիոն  բնույթի  պատմությունն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թվում էր՝ այս պատմությունը այնքան տեսանելի է, որ  դատախազությունը  պետք է անհապաղ գործ հարուցեր, իսկ «ժողովուրդի  վարչապետը» պիտի հատուկ հայտարարությունով հանդես գա՝ ներողություն խնդրելով այս պատմության համար: Բնականաբար իշխանության հաջորդ քայլը պիտի լիներ քաղաքային ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Սակայն Փաշինյանի իշխանությունը ընտրել է ճիշտ հակառակ մարտավարությունը, նա փորձում է արդարացնել քաղաքային իշխանությունների այս գործելաոճը:

Այսպես՝ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը այս թեմային անդրադառնալով՝ գրում է բառացիորեն հետևյալը, որ  «Երեւանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի բեռնատարներ նվիրելու պատմությունը հանրային լայն արձագանք է ստացել։ Թեեւ քաղաքը դրանից միայն շահելու է, բայց ընդդիմադիր շրջանակները թեմայի շուրջ քարոզչական բացասական ֆոն են ստեղծել՝ Երեւանի քաղաքապետին մեղադրելով ոչ թափանցիկ գործունեության եւ նվիրատուներին ինչ-ինչ ապօրինի արտոնություններ տալու մեջ։ Մի խոսքով՝ նվիրատվությունները ներկայացվում են որպես սովորական կաշառք, որի դիմաց ընկերությունները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել»։ Շարունակելով պարբերականը՝ նշում է, որ «Մի պահ ենթադրենք, թե դա իսկապես այդպես է (թեեւ տեղեկություններից մի քանիսն արդեն իսկ հերքվել են)։ Մեծ հաշվով՝ ինչի՞ց են դժգոհ աղմուկ բարձրացնողները, դժգոհ են, որ նախկին սխեմաները չե՞ն աշխատում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որից հետո պարբերականը բերելով նախկինների փորձը՝ նշում է, որ նրանք գործարարներին արտոնություններ տրամադրելով միայն կաշառք էին վերցնում, իսկ ահա Նոր Հայաստանի իշխանությունները արտոնությունների դիմաց քաղաքի կարիքների համար միայն «նվիրատվություններ են» վերցնում: Եվ հենց դրանով էլ տարբերվում են նախկին և ներկա իշխանությունները:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչով են իրականում տարբերվում նախկին և ներկա իշխանությունները Երևան քաղաքի կառավարման օրինակով, որից հետո էլ հասկանալի կդառնա,  թե ինչքանով է այս հարցում «ինքնուրույն» գործել Հայկ Մարությանը:

Ինչպես հայտնի է Երևանի  բյուջեն երբեք չի բավարարել հոգալու համար  քաղաքաի կարիքները: Այդ իսկ պատճառով  առանց արտաբյուջետային աղբյուրների քաղաքը նույնիսկ իր տարրական կարիքները չէր կարողանա հոգալ: Իհարկե այս խնդրի լուծումը պետք է լիներ կառուցվածքային բնույթի: Քանզի մեկ մլն-անոց քաղաքաքը չի կարող ունենալ  160 մլն-անոց բյուջե: Սա համակարգային լուրջ թերություն էր, որը  նախկինները երբեք չեն գիտակցել, կամ չեն ուզեցել գիտակցել: Այդ իսկ պատճառով էլ քաղաքային տնտեսության կառավարման հիմքում միշտ եղել են կուրոցիոն սխեմաներ:

Նոր իշխանությունները փորձեցին սկզբում զերծ մնալ այդ ավանդույթից: Սակայն պարզվեց, որ արդյունքում քաղաքում նույնիսկ տարրական աղբը հնարավոր չի լինի հավաքել: Արդյունքում քաղաքային իշխանությունները որոշեցին վերադառնալ նախկին իշխանությունների «հին ավանդույթին»: Այսինքն՝ սկսեցին հայթայթել արտաբյուջետային աղբյուրներ: Սխեման այստեղ ավանդական է.  արտաբյոջետային աղբյուրների մի մասը գնում է քաղաքի կարիքներին, մյուս մասը՝ իշխանությունների գրպանը: Արդյունքում՝ քաղաքը տարրական խնդիրներ չի ունենում և միաժամանակ իշխանությունների գրպաններն դատարկ չեն լինում:

Նախկինների ու ներկաների տարբերությունը  «ստվերային» աղբյուրների քանակի մեջ է միայն: Օրինակ՝ Տարոն Մարգարյանի մտքով չէր անցնի, որ գործարարներին պարտադրվեր ամեն ինչից բացի գնել միայն «կամազներ», այն էլ նույն ընկերությունից: Այն էլ առանց մրցույթ անցկացնելու: Այդպիսի լկտի գործելաոճ նախկին ոչ մի քաղաքային իշխանություն չի ունեցել: Ոչ թե այն պատճառով, որ նրանք «մաքուր են» գործել: Ոչ, մաքուր բնականաբար չեն գործել: Պարզապես համարել են, որ ամեն ինչի մեջ չափը պետք է պահպանել, որպեսզի հանրության համար ցցուն չդառնա: Իհարկե դա լավագույն որոշումը չի եղել, քանզի համակարգային փոփոխության դեպքում հնարավոր կլիներ միաժամանակ և քաղաքի կարիքներն ապահովել, և կորուպցիայից զերց մնալ:

Սակայն այսօր այն ինչ կատարվում է ցինիզմի վերջն է: Կորուպցիայի դեմ իբր «պայքարող» ուժը այսօր թաթախվել է ամենաբացահայտ կորուպցիոն սխեմաների մեջ:

Պատկերացրեք, թե ինչ բոցաշունչ ելույթներով հանդես կգար Փաշինյանը, եթե այսօր նա լիներ ընդդիմության շարքերում:

Մինչդեռ այսօր ինքը և նրա լրատվամիջոցը ոչ միայն արդարեցնում են Հայկ Մարությանի գործելաոճը, այլև դրա տակ փիլիսոփայություն են  փորձում դնել՝ մտածելով, թե Հայաստանում ապրում են բացառապես հիմարներ: Այն, որ մեր երկրում հիմարներ կան փաստ է: Սակայն նրանք այսօր ճնշող փոքրամասնություն են կազմում, քանզի շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ ներկայիս իշխանությունների կոռուպցիոն սխեմաներն ավելի գռեհիկ բնույթ ունեն, քան նախկինում էր:

Իսկ,  երբ դա փորձում է արդարացնել անձամբ Փաշինյանը սեփական լրատվամիջոցով, ապա ևս մեկ անգամ հուշում է, որ Հայկ Մարությանի այս գործելաոճը նախապես գիտակցաբար աջակցվել է Փաշինյանի կողմից: Ավելին՝ հավանաբար այս գործելաոճի իրական կնքայրը հենց Փաշինյանն է:

Սա է իրականությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով