Հայաստան են հասել 90-ականների սկզբից արտադրվող, նոր ՍՈՒ-30 զինվորական ինքնաթիռները

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ցուցադրել է, թե ինչպես են Հայաստանի առաջին 4 նորագույն բազմաթիրախ ռազմական ՍՈՒ-30 ինքնաթիռները ժամանում Հայաստան: Այս ինքնաթիռները Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք գնված ամենաէական ռազմական նշանակություն ունենցող ձեռքբերումն են և կհամալրեն հայկական բանակի զինտեխնիկայի շարքերը:

Սակայն եկեք չմոռանանք, որ նույն վարպեպետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո անընդհատ շահարկում էին այն փաստը, որ հայկական զինուժը դեռևս համալրված է 80-ականների զենքերով և զինտեխնիկայով, ինչը անթույլատրելի է, և որ մեր զինվորները զոհվում են հնացած և ոչ-արդիական զենքի և զինտեխնիկայի պատճառով: Այսօր մենք հեշտությամբ կարող եք որոնել ՍՈՒ-30 ինքնաթիռի մասին առկա տվյալները և տեսնել, թե հենց «թավշյա» վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք գնված այս ինքնաթիռները որքանով են նոր և գերժամանակակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանի էջերից պարզվում է, որ ՍՈՒ-30 ինքնաթիռի 1-ին թռիչքը գրանցվել է դեռևս 1989-ի դեկտեմբերի 31-ին, իսկ մասսայական արտադրությունը սկսվել է 1992-ից: Սակայն անգամ 1992-ին նրա դիզայնը, աէրոդինամիկ հատկությունները և հզորությունը նորություն չէին, քանի որ տվյալ ինքնաթիռի կառուցաման համար հիմք՝ բազային մոդել էր ծառայում ՍՈՒ-27-ը: ԻսկՍՈՒ-27-ի առաջին թռիչքը եղել է դեռ 1977-ի մայիսի 20-ին, իսկ մասսայական արտադրությունը մեկնարկել է 1985-ին:

Որոշ անձանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, թե միգուցեև ինքնաթիռի մոդելը նորություն չէ, սակայն նորություն է ինքնաթիռով կիրառվող արդիականացված սպառազինությունը և դա այսօր դրանով է համարվում նորագույն: Իսկապես որ, ինքնաթիռի սպառազինությունը արդիականացնելու շնորհիվ այն կարելի է նորացնել և թարմացնել, սակայն երբեք չի կարելի դարձնել ժամանակակից, կամ գերարդիական, քանի որ միևնույն է՝ ինքնաթիռի հին մոդելը մնում է նույնն ու անփոփոխ, նրա աէրոդինամիկ հատկությունները, ճկունությունը, արագությունը՝ չեն կարող և չեն փոփոխվում, և այն ծերանում է: Այիսնքն, անկախ ժամանակակից, կամ գերժամանակակից սպառազինությունից, այս «նոր» ինքնաթիռներն արդեն հին են:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով