Հայաստանում կա պետական-պաշտոնական վանդալիզմ և վանդալիզմի քարոզ

Վանդալիզմն աճում է ժամ առ ժամ և դա ոչ այլինչ է, քան ՀՀ ներկայիս ղեկավարության ստեղծած հոգևոր-բարոյական արժեհամակարգի անկման հետևանք 2019-ի հոկտեմբերի կեսերից, Կրասնոդարի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները պահանջում էին ապամոնտաժել Գարեգին Նժդեհի հուշաքարը, որը գտնվում է Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում։ Քաղաքային Դուման որոշեց լուծում տալ խնդրին, բայց դրժեց իր խոստումը: Առհասարակ այդ քաղաքում հայերի համայնքի կամքին հակառակ քայլեր տեղի իշխանավորների կողմից չեն կատարվել և չեն կատարվում:

Սակայն հայտնվեց ծննդով Գրոզնիից, Արմավիրի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը, որը Նժդեհի հուշատախտակը ներկեց սև ներկով: Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ի պատասխան տվյալ գործողության՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդի Շահենը կարմիրով ներկեց Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը: Նա այդ վանդալիստական քայլն արեց, ներկայացնելով որպես պատասխան Ալեքսեյ Վինոգրադովի քայլի, այնինչ Գրիբոեդովի արձանը բացարձակապես կապ չունէր այդ ամենի հետ: Կատարվածը որքանով որ տարօրինակ է, նույնքանով էլ օրինաչափ է և համապատասխան վանդալ հանցագործներին տրվող փսիխոէմոցիոնալ բնութագրինչերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոգեբանական գրականության մեջ կարդում ենք՝ «վանդալիզմը որպես վրեժխնդրություն, այն է երբ գույքի, արվեստի գործի ոչնչացումը տեղի է ունենում որպես պատասխան ՝ վրդովմունքի և վիրավորանքի: Վրեժի այս ձևը գրավիչ է նրանով, որ կատարողին բերում է հուզական բավարարվածություն և միաժամանակ կատարողը խուսափում է անձնական կոնֆլիկտից և պատժից:

Ավելին՝ վրդովմունքը կարող է երևակայական լինել, այն կարող է առաջանալ նախանձի, սոցիալական անարդարության զգացումների պատճառով, իսկ ոչնչացման օբյեկտը՝ կարող է միայն անուղղակիորեն կապված լինել թշնամության աղբյուրի հետ, կամ նաև կապված չլինել ընդհանրապես»: Այսինքն սա միանշանակ բնութագրում է Շահենի կատարած վանդալիզմը՝ մարդը չցանկանալով, չկարողանալով, կամ խոսափելով իր թշնամանքի աղբյուր հանդիսացող անձի հետ առերեսվելուց և իր հարցերը պարզելուց, երևակայական վրեժ է լուծում անշունչ առարկայից՝ մշակույթի գործից՝ արձանից, որը կարող է և բացարձակապես կապ չունենալ թշնամանքի օբեկտի հետ: Սա ախտորոշում է: Որոշ հետազոտողներ՝ Ջ. Ֆիշերը, Ս. Քոենը պնդում են, որ վանդալիզմը կապված է արատավոր շրջապատի հետ: Է. Ֆրոմը, Տ. Պարսոնսը , Վ.Ֆ. Պիրոժկովը և մի շարք այլ գիտնականներ՝ կիսելով այս տեսակետը, գնալով ավելի առաջ հավելում են, որ վանդալիզմը պատանեկությանը բնորոշ դրսևորում է, որը կապված է հատկապես տվյալ երկրի և տարածքի ժամանակակից սոցիալական գործընթացների բարդության հետ, հասարակության հոգևոր և բարոյական ճգնաժի, միջանձնային հարաբերությունների սրման, ընդհանուր անկայունության, հանցավորության աճի, բնակչության զգալի մասի նյութական անապահովության: Հասարակության շերտերի բաժանումը (սևերի և սպիտակների) բացասաբար են անդրադառնում հասարակության վրա, որպես ամբողջություն, նրա ամենախոցելի մասը`դեռահասները, 1-ին են ազդվում և բարձրացնում են վանդալիզմով հանցագործությունների մակարդակը:

Այս ամենից պարզում ենք, որ կատարվածի մեջ իր մեծ մեղքի բաժինն ունի նաև ՀՀ ներկայիս ղեկավարության ստեղծած հոգևոր-բարոյական դաշտը, արժեհամակարգի անկումը, սևերի և սպիտակների բաժանումը: Ծանոթանալով կրիմինալ վանդալիզմի տեսակներին տեսնում ենք, որ իրավաբանական հոգեբանությունն այն բաժանում է 7  հիմնական տեսակների՝ տնային-կենցաղային, գաղափարական, ահաբեկչական, հանցագործական, էպատաժային-սկանդալիստական, պետական-պաշտոնական: Սրանից հետևում է, որ Շահեն Հարությունյանի կատարած «վրեժխնդրության» քայլը կարելի է դասել գաղափարախոսական և սկանդալիստական վանդալիզմի ժանրին՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Շահենն անձամբ է լուսանկարել իր կատարած վանդալիզմը և այն հրապարակել ֆեյսբուք սոցցանցում, որից հետո հանդես է եկել նաև օնլայն տեսաուղերձով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն վերհիշելով նաև Նիկոլ Փաշինյանի կողմից մարդկանց ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու, դատարանների մուտքերը փակելու մասին հայտարարություններին՝ փաստում ենք, որ Հայաստանում կա նաև պետական-պաշտոնական վանդալիզմ և վանդալիզմի քարոզ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով