Կոռուպցիոն սկանդալներով հայտնի պաշտոնյաներ, Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները

Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված նախկին ՊԱԳ-ականներ եւ Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ անցած շաբաթ բավականին կոշտ արտահայտվեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ վիճահարույց հայեցակարգով նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրություն, ապահովագրությունը դարձնել պարտադիր եւ աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ:«Մի կողմից` հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն` որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից` ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում` առողջության հարկ սահմանելով»,- ասել էր Ջանջուղազյանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին` Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ կառավարությունում միասնական կարծիք չկա։

E-draft-ում հայտնվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ընդ որում, ոչ միայն «ծրագրավորողների եւ հաշվապահների» կողմից, ինչպես նշում էր նախարար Թորոսյանը: Բացի շատ քննարկված եւ գրեթե համընդհանուր դժգոհություն առաջացրած 6 տոկոսից մասնագետները սխալ են համարում նաեւ ապահովագրության պետականացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ մեր հրապարկումներից մեկում անդրադարձել էինք խնդրին` նկատելով, որ հայեցակարգային փաստաթղթի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել ներկայումս միջազգային կազմակերպությունների փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը եւ ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Ուշագրավ է, որ այս անձինք երեք տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Որոշ ժամանակ անց Ծատուրյանի գործը կարճվել էր, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, կայացված քաղաքական որոշման արդյունքում: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Չմոռանանք, որ ՊԱԳ-ի կադր էր նաեւ Արսեն Թորոսյանի նշանակած փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ձերբակալեցին մի քանի ամիս առաջ խոշոր չափով կաշառք վերցնելու համար։

Ոլորտի մասնագետներն ընդհանրապես տարակուսանք են հայտնում նախարար Թորոսյանի շրջապատում նախկին ՊԱԳ-ականների հայտնվելու առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, նախկինում ՊԱԳ-ը, որի հիմնական գործառույթն է պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումարի տրամադրումը բուժհաստատություններին, հայտնի է եղել որպես «ատկատի լվացքատուն»:

Ստացվում է, որ ներկայումս Առաղջապահության նախարարության համար հայեցակարգային փաստաթղթեր են մշակում նախկինում կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձինք: Ի դեպ, հենց նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, ըստ որի` հենց Սարո Ծատուրյանն է համարվում առողջության ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն:

Այս նյութը պատրաստելիս մեկ ուշագրավ փաստ եւս նկատեցինք. դեռ հունվարին նախարար Արսեն Թորսոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի»եւ«բազմաթիվ վճարողների» մոդելների ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»-ը, որտեղ հղում է կա նաեւ «Cetinkaya, V. and Postolovska, I., Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը` բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով, 2018» փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն (հետեւյալ հղումով կարելի է տեսնել 2015թ.կայացած կոնֆերանսի օրակարգը, որտեղVolkanCetinkaya-ի անվան դիմաց գրված է «Ministerial Advisor, Ministry of Health of Turkey, Turkey» https://www.atiner.gr/2015/2015PRO-HEA.pdf?fbclid=IwAR185QqvDPP36j4LrhOm9gdkqWSySeNMHPlS3yfQquuz-Ggs2MWvXCTpQK8):
Ստացվում է, որմենք հայեցակարգային փաստաթղթեր ենք մշակում`օգտվելովկոռուպցիոն սկանդալների «փորձով» մասնագետների եւ Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից:

Հ. Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանգստյան օրերին Աղվերանում մի խումբ լրագրողների փորձում էր համոզել, որիր առաջարկած հարկատեսակը ոլորտի փրկությունն է, եւ կարիք ունեն հասկացված լինելու,սակայն անգամ այդ քննարկումները անպտուղ եղան: Լրագրողները անդրդվելի մնացին` հայտնելով, որ անընդունելի է 6 տոկոս հարկատեսակ ավելացնելն ու ԱՊՊԱ-ներին, ըստ էության, պետականացնելը:

Աղբյուր ՝ Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով