ԿԳՄՍ փոխնախարարի նշանակման միակ առիթը` «քայլած» լինելն էր

2018-ի հունիսի 18-ին, Ռուսական RT-լրատվամիջոցին հարցազրույց տվող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս կաշառք՝ կոռուպցիա չկա և այն արմատախիլ է արվել: Նա նաև բազմաթիվ տարբեր հրապարակային ելույթների ժամանակ բազում անգամներ կրկնել է իր այդ խոսքերը: Սակայն երեկ՝ դեպտեմբերի 4-ին կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով մեկ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով գումարի կաշառք: Գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո, վերջիններս բռնվել են: Խոսակցություններ են շրջանառվում, որ Լոռեցյանը ձերբակալվել է ոչ միայն այս, այլև այլ խոշոր «ատկատների» պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գևորգ Լոռեցյանի կենսագրությունը կարդալով տեղեկանում ենք՝ ծնվել է 1994թ. հոկտեմբերի 11-ին, 25 տարեկան է: 2012-2016թթ. սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2016-2018թթ.` Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: ՀՀ Զինված ուժերում չի ծառայել։ Գևորգ Լոռեցյանի աշխատանքային գործունեությունը մեկնարկում է ընդամենը 2015-ից՝ 2015- 2018 թթ. աշխատել է խաղադրույքների (ստավկաների) ծառայություն մատուցող «Vivaro Game» ՍՊԸ-ում, իսկ 2018թ-ից աշխատել է Adjarabet օնլայն սպորտային խաղադրույքներ և օնլայն կազինո առաջարկող «Սաբարկո» ՍՊԸ-ում: «Թավշյա հեղափոխոթյուն»-ից հետո՝ 2018-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ : 2018 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել, իսկ 2019թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիատասարդության հարցերի նախարարի տեղակալ: Այսինքն, պարզվում է, որ բանակում չծառայած, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերում երբեք աչքի չընկած և ոչ մի հաջողություն չգրանցած, ոչինչով իր կենսագրության ընթացքում առավելություն չունեցող այս երիտասարդը, «Թավշխա հեղափոխություն»-ից հետ, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ և ԿԳՄՍ փոխնախարար է դարձել միայն մեկ պատճառով՝ ՔՊ կուսակցության անդամ լինելու և «քայլած» ունենալու համար:

Հիշեցնենք նաև, որ 8 ամիս առաջ՝ 2019-ի Մարտի 30-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ մեղադրանքով հենց կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է նաև առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, չբոլորելով անգամ իր պաշտոնավարման 1 տարին: Նա այս պաշտոնին ևս արժանացել էր «Թավշխյա հեղափոխություն»-ից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ: 2019-ի մայիսի 13-ին, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ չի բացառում, որ ոլորտում այժմ ևս կոռուպցիան առկա է:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով