ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեեւ ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թեւոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել եւ չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը  ղեկավարել է Վահագն Թեւոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:

Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլեւս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարեւոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց  ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով