Ի գիտություն կեղծերին, այդ թվում ՀՔԾ-ին

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։
Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։

Բացի այդ, ս/թ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1476 որոշմամբ հստակ ամրագրվել է իրավական այն սահմանները, որոնք ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի կիրառելիությունը։
Ցանկանում եմ նաև կեղծ ՀՔԾ-ի աշխատանքը թեթևացնելով նշել, որ թե՛ 2005 և թե՛ 2015թթ. խմբագրություններում Սահմանադրության վերոնշյալ դրույթը մնացել է անփոփոխ։ Հետևաբար, օրենսդրի կամքը Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի մասով անփոփոխ են մինչ օրս։
Հիմա՝ ըստ էության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանադրական դատարանը մի շարք փաստերի հետ մեկտեղ ամրագրել է նաև հետևյալը.
Սահմանադրությունը կարևորագույն սահմանադրական գործառույթներ իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց օժտել է անձեռնմխելիությամբ։ Պաշտոնատար անձանց թվին է դասվում Հանրապետության նախագահը։
ՍԴ-ն հստակ տարանջատելով Նախագահի անձեռնմխելիության տեսակները(անձնական, գործառութային)։
Գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է։

Ըստ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Այսպես, Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից:
Այս ամենից հետևությունը միայն մեկն է։ ՀՔԾ-ն Նախագահ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց առաջ պետք է հիմնավորեր այս դեպքում գործառութային անձեռնմխելիության բացակայությունը։
Ինչը պատշաճ կարգով չի արվել, և դրա արդյունքում Նախագահի նկատմամբ իրականացվող որևէ դատավարական գործողություն չի կարող համարվել իրավաչափ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ Սերգո Կարապետյանին. Մարդ մնալու թեման ուժի մեջ է։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով