Ինքս ինձ պես. Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին է ներկայացրել նոր հոլովակը

Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` հոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երգի երաժշտության հեղինակն Ավո  Հարությունյանն է:

Հարութ Փամբուկչյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Ձախ Հարութ անունով, ծնվել է 1950 թվականին Երևանում։ Հայրը` Եսայի Փամբուկչյանը, ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907-ին Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին եկել հայրենիք։

Փամբուկչյանը հաճախել է Երևանի թիվ 43 դպրոցը և ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվականին։  Նա վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ ու շանսոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով