Ինչու՞ չենք կարողացել ձևավորել որակյալ բանավեճի մշակույթ

Ինչու՞ չենք կարողացել ձևավորել որակյալ բանավեճի մշակույթ:

Եվ սա պատմականորեն: Ինչու՞ է մեզանում ցանկացած բանավեճ ընթացել «մամային ես շատ սիրու՞մ, թե՞ պապային» կեղծ հակադրությունների առանցքում, անձերի միջև, ոչ ձգտումների արժևորման ու մեկտեղման: Ինչու՞ չի հաջողվել ձևավորել բանավեճի այնպիսի մշակույթ, որը ձգտեր հաշտեցման, այլ ոչ պառակտման, որտեղ փոխըմբռնման գիտակցումը ամենատարբեր կնճիռները հարթելու հնարավորություն կհանդիսանար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու՞ է, օրինակ, Արտաշեսն անիծել իր որդի Արտավազդին, եթե նա անգամ վատն է եղել, ինչու՞ է կաթողիկոսն անիծել թագավորին, իսկ պատմիչը՝ պետական մտածողություն ունեցող գործչին: Ինչու՞ է մեր պատմությունը շարունակ հիշեցնում դավաճանների որոնման ու դատափետման պատմություն, այն դեպքում, երբ խնդիրը շատ դեպքերում ընդամենը հակադիր դիրքորոշումների և հաշտեցման եզրեր որոնել չցանկանալու մեջ է պարփակված: Ուսումնասիրեք մյուս ժողովուրդների պատմությունները ու կհամոզվենք, որ մեր պատմությունը գրեթե դավաճան չի ունեցել: Ունեցել է անհեռատես, հոռետես, կարճամիտ, ինչ-որ առումով մոլորված ու գայթակղված կողմնորոշման կրողներ, բայց ոչ դավաճաններ: Այդ դեպքում ինչու՞ ենք չեղած տեղից հորինել վհուկներ ու պայքարի գիտացումն ու ջանքերն ուղղորդել նրանց դեմ:

Այսօր էլ պայքարի կառուցվածքում ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել դավաճաններ որոնելու, միմյանց հայհոյելու և անիծելու տրամաբանությունից և կամա-ակամա տուրք ենք տալիս այն մշակույթին, որը հյուծել ու թուլացրել է մեր իմունիտետը հարյուրամյակներ շարունակ:
Աստեղ է, որ ունենք ձեռնարկելու մեծ անելիք, հրաժարվելու «անեծքի» ենթամշակույթից, ձևավորելու հակադրությունների հարթեցման ու հաշտեցման նոր բարձր մշակույթ:

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով