Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր

Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում:

Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը» Ալիեւի հետ մասնակցի բանակցություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բա մեկը չկա՞ ասի՝ ինչ ադրբեջանական համայնք, այ ընկեր: Սա միջհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:

Հ.Գ.
Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր «Ղարաբաղի հայեր» եզրույթը, պատահականություն չէր։

Նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Հ.Գ.
Սա է էականը: Թե չէ «Jingle bells»-ից եք խոսում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով