Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած

Հայաստանում Արցախյան Ազատամարտիկներին, զինհաշմանդամներին, զորացրված և ծառայության մեջ գտնվող զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հարցը մնում է չլուծված:

Չլուծված է մնում նաև ազատամարտիկների, զինհաշմանդամների և զորացրված զինծառայողների թոշակի հարցը։ 4-ից 8 տարի զինվորականի մասնագիտությունը յուրացրած, հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրած անձը, տարիներ շարունակ ծառայելուց և վիրավորվելուց հետո զինծառայությունից դուրս մնալով՝ դառնում է հասարակության «իզգոյ» անդամ, չի կարողանում գտնել իր արժանապատիվ տեղն ու դերը, ինտեգրվել և դառնալ լիարժեք անդամ: Ըստ օրենքի՝ 1989 թվականից սկսած հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարդիկ համարվում են ազատամարտիկ, սակայն ի՞նչ առավելություններ ունեն նրանք այսօր: Ոչ մի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դպրոցներում, ուսումնարաններում քոլեջներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն», «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» առարկաների ուսուցչի դերը առավելագույնս կհամապատասխաներ այս անձանց և հնարավորություն կտար և արժանապատիվ ձևով գումար վաստակել և իրենց ունեցող անգնահատելի մարտական փորձը և գիտելիքը փոխանցել երիտասարդ սերունդներին, մինչդեռ «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» առարկաները դուրս են մղվել մեր դպրոցների պարտադիր առարկաների շարքից:

Քոլեջներում, ուսումնարաններում և անգամ ԲՈՒՀերում՝ «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Առաջին բուժօգնություն» առարկաների դասավանդումը գտնվում է ողբալի վիճակում, չկան պատշաճ դասագրքեր և դիդակտիկ նյութեր: Տարբեր հաստատություններ դասաժամերն իրականացնում են տարբեր կերպ: Շատ հաճախ տվյալ առարկաների դասաժամերը չեն անցկացնում, կամ այդ հաշվին դասավանդում են այլ առարկաներ:

Փոխարենն այսօր խոսքը դպրոցներում «Սեռական բազմազանություն» քարոզող դպրոցական առարկաների ներդրման մասին է և տպագրվում են մանկահասակ երեխաներին սեռական կյանք սովորեցնող գրքեր: Այսօրվա դրությամբ կասկածանքի տակ է դրվում անգամ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր ուսուցման հարցը, մինդեռ Հայաստանի նման պատերազմական վտանգների կիզակետում և նաև սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող երկրի համար «Նախնական զինվորական պատրաստություն», «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» առարկաներն անհրաժեշտ են օդ ու ջրի նման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թավշյա հեղափոխություն»-ից առաջ մարդիկ բողոքում էին նրանից, որ Հայաստանում պարգևատրվում են Էդուարդ Շարմազանովը, Տարոն Մարգարյանը, իսկ այսօր՝ «Թավշյա հեղափոխություն»-ից հետո՝ նույն Հայաստանում պարգևատրվում է ոչ ավել և ոչ պակաս իր սեռական օրգանի՝ ծլիկի մասին բանաստեղծություն գրող կինը: «Փող չկա» և Հայաստանի ներկայիս կառավարությունը փող չի տրամադրում զինվորականների համար կացարան կառուցելուն, սակայն փող է տրամադրում միասեռականներին սատարող կառույցների կացարաններ ստեղծելու համար: Կառավարությունն այսօր նաև հսկայական պարգևավճարներ է բաժանում ինքն իր անդամներին և նախկինից մի քանի անգամ խոշոր գումարներ է հատկացնում տոնակատարությունների համար:

Ակամայից վերհիշում ես հայտնի երգի բառերը. «Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած, լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած»:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով