Թող «Ժողջանը» մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը.Նատալյա Սաղիյան

 

Հիշում եք, պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը որքան էր զայրանում Կառավարության կողմից վերցված ամեն նոր վարկի պատճառով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոլեգին ցասումով նա բոցաշունչ ելույթներ եր ունենում ԱԺ ամբիոնից, բոլորիս ներկայացնելով դրվագներ ապոկալիպտիկ ապագայից, որտեղ մեր երեխաների ուսերին դրված կլինի այդ վարկերը մարելու ծանր բեռը: Այնքան պատկերավոր էր ներկայացնում, որ ակամա սկսում էիր սարսափել… Ինչ խոսք, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ տաղանդավոր դերասան էր: Իսկ այսօր, երբ երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը արդեն իշխանության առաջնորդ է, նա շատ հանգիստ է վերաբերվում այն բանին, որ ՀՀ Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով:

Հասկանալի է. այսօր, երբ ինքը Փաշինյանը և իր երեխաները նյութապես ապահովված են և ոչ շատ հեռու ապագայում սպասվող իշխանափոխությունից հետո ամենայն հավանականությամբ կլքեն Հայաստանը, այն ծանր բեռը, որի մասին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը աշխարհացունց ելույթներ էր ունենում, չի վերաբերվում իր երեխաներին, կարելի է հանգիստ սրտով պետական պարտք կուտակել… Թող «Ժողջանը» մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով