Թավշյա հեղափոխություն` « սուտ» հեղափոխություն Հայաստանում.Նունե Ներսիսյան

Թավշյա հեղափոխություն` « սուտ» հեղափոխություն Հայաստանում,որը ՀՀ քաղաքացիների կյանքում առաջացրեց սոցիալական եւ քաղաքական ճգնաժամ:«Թավշի» պատճառով կազմաքանդվեց մեր երկրի պետականությունը և դե յուրե հանրապետությունը վերածվեց միապետության:

Միապետություն, որ ապավինում է քաղաքական կենտրոնացվածության և մշտական մեկ մարդու վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում է: Ամենուր բռնաճնշումներ են,որոնք ընդգրկել են Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության նախկին երկու նախագահներին, Արցախյան հերոսներին,հոգևորականությանը, մտավորականությանը,ուսանողությանը,այլակարծիք մարդկանց : Միմիայն փռում են ասֆալտներին,մի մասին ծեփում են պատերին, մի մասի թաթիկներն են կտրում,մյուսներին էլ քրեական գործերով վախացնում:Երկրում քաոս է: Քաղաքական բռնությունը որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձև հեղափոխականները որդեգրեցին սկզբից ևեթ` անմիջապես հեղաշրջումից հետո:Սկսվեցին քաղաքական ենթատեքստով գույների բաժանումը`սևեր ու սպիտակներ ,հետո սկսեցին պիտակավորել մարդկանց «հակահեղափոխական թշնամիներ» ,«թալանչիներ»,«նախկին ռեժիմի ստրուկներ» և նման այլ ջրբաժաններ:Հեղափոխության լիդերը «հեղինակություն» վայելող մի անձ է, ով ունի ազդեցություն ինչ-որ խմբի` ամբոխի վրա: Նա չի համապատասխանում տիպիկ լիդերի կերպարին, սակայն նրա հետևից գնաց ամբոխը: Թավշյա « լիդերը» շատ անազնիվ է ժողովորդի առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

շՆոր Հայաստանում քաղաքական գործընթացները հիմնականում անհատակենտրոն են, այսինքն որոշակի անձանց խարիզման ու կռիշը որոշում է քաղաքականության ընթացքը:Պետք է հստակ գիտակցել,որ լավ երկիր ունենալու համար ,պետք է լավ ղեկավար, լավ կառավարիչ ունենալ: Երկրի կառուցման գործում պետք է լինել ճիշտ քաղաքական լիդեր :Իսկ այսօր քաղաքական լիդերի կայացման և իմիջի կերտման գործընթացը դարձել է հրամայական՝ արդիականացման գործընթացը ուսումնասիրելու նկատառումներով, քանզի իշխանության և իշխանկան հարաբերությունների հարացույցում լիազորություններ ունենալը դեռևս բավարար չէ կառավարելու համար`մարդկանց համատեղ աշխատանքը ծրագրավորելու, կազմակերպելու, վերահսկելու, նրանց շահադրդելու: Ուրեմն փուչ «լիդերներ» ազատեք երկիրը ձեզանից ու մի տանջեք ձեզ:

Հ.Գ Խորհուրդ հայ ազգից. Գալու է
ժամանակ ,որ ձեր կատարած հանցագործությունների համար պատասխանեք տալու:Ու այդ ժամանակը շատ մոտ է:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով