Երևանում. բախվել են 32-ամյա վարորդի Toyota-ն և 19-ամյա վարորդի Mitsubishi-ն. Հնդկաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ի  փոխանցմամբ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 20-ամյա Կամիա Բհարդվաջը և 19-ամյա Մուսկան Ռաջեզինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով