Երկիր «ՀԺ»-ի զավեշտալի առօրյայից մի դրվագ.Արթուր Դանիելյան

Երկիր «ՀԺ»-ի զավեշտալի առօրյայից մի դրվագ. ուրեմն ուրբաթ օրը, ամիս 13-ին, լրատվականները սիգնալ են ստանում, որ իշխանությունները Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին վերջնագիր են տվել: Էս, ինչպես կասեր Ռուբեն Հայրապետյանը` ուտկեն, դաշտ է գցվում, որպեսզի հնարավորինս չեզոքացնել շաբաթ օրը, ամսի 14-ին, Արցախի հետ ռազմական դաշինք կազմելու խորագրով անցկացվելիք հերթական Ադեկվադ Դիսկուրսի լուսաբանումը:

Լուրը հասնում է ամուլսարցիքին, նրանք սկսում են նախապատրաստվել, Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ հայտարարությամբ է հանդես գալիս: Մենք, քաջ գիտակցելով այս ամենի նպատակը, հայտնում ենք դրա մասին հանրությանն, ու երկրի գերագույն գլխավոր խմբագրի մտքի փայլատակումը փոզմիշ է լինում: Վերջնագրի ժամկետն անցնում, գնում է, ոչ մի բան իհարկե տեղի չի ունենում: Քայլառաստ մեդիան անցնում է պլան «բ»-ի՝ իգնորին, որը իրականում իրենց դեպքում միշտ առաջնային է: «Բ»-ն իրենց կյանքի կրեդոն է, զոդիակի նշանը: Էդ «բ»-ին են ապավինելու այնքան ժամանակ, մինչև ստիպված կլինել «իգնոր» անել սեփական կանդալները: Անգլերենում նման ինքամոռաց իգնոր անելուն հատուկ բառ կա՝ «denial» բառացիորեն «մերժում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. բուն դիսկուրսի ընթացքում ԱԱԾ-ի աշխատակից ներկայացող անձինք էկան անիմաստ «ցվետիտ» եղան: Ոստիկանությունը այցելեց ԱրմՆյուզի գրասենյակ, պնդելով, որ նրանք հաղորդում են ստացել առ այն, որ ալիքի կողմից լուսաբանվող Ադեկվադ Դիսկուրսը ադրբեջանական քարոզչություն է տարածում… հասկանու՞մ եք` Մեհրիբան Ալիևային Շուշիում մուղամ լսելու հրավիրած դալբայոբները մեզ մեղադրում են ադրբեջանական քարոզչության մեջ:

Հ.Հ.Գ. ցանկացած թեմայով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ իրենց կամքից անկախ, իրենց ինչոր պահի օգտագործելու են` որպես ուշադրությունը շեղող ծաղրածուների: Չեմ ասում մի բողոքեք, ասում եմ զգույշ եղեք, թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն: Համար մեկ օրակարգն Արցախն է:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով