Երեք գիշերօթիկ խնամքի կենտրնոն դեկտեմբերի 1-ից արդեն լուծարվել է. Ո՞վ է պատասխանատու փողոցում հայտնված երեխաների համար.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է.

Գիշերօթիկների լուծարման պայմաններում` ինչպե՞ս է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարությունը վարվելու հատկապես այն  երեխաների հետ, ովքեր անգամ տանիք չունեն, որի տակ կարող են գոնե տեղավորվել: Այս եւ այլ խնդրահարությց հարցերի շուրջ «Իրավունքը» փորձել է հստակ պարզաբանումներ ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանից, ով վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Գիշերօթիկներում խնամիքի հաստատություններոմ խնամք ստացող բոլոր երեխաները ունեցել են ընտանիք, ունեն գոնե մեկ ծնող: Բայց միեւնույն ժամանակ, այ՛ո, ճիշտ եք, ունենք երեխաներ, որոնք բնակարանային աջակցության կարիք ունեն: Եվ այսօր մենք համակգործակցում ենք առեւտրային բանկերի եւ շինարարական կազմակերպությունների հետ` նման երեխաների կարիքները հոգալու համար: Այս պահին այսքանը կարող եմ ասել:

Որոշման արդյունքում քանի՞ գիշերօթիկ եւ խնամքի կենտրոն է փակվելու:

– Չորս գիշերօթիկ խնամքի հաստատություն, որից երեքը դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն լուծարվել է: Իսկ մեկը` Գյումրիի թիվ 2-ը կգործի մինչեւ հունիսի 25-ը  հաշվի առնելով, որ դեռեւս ունենք ռիսկային խմբում գտնվող երեխաներ, որոնց վերադարձը ընտանիք այս պահի դրությամբ բացառում ենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Որոշման նախագծում առկա բացերի, որոնց մասին չհերքեց նաեւ նախարարության պաշտոնյան եւ թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի շուրջ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով