Երեքուկես ժամ տեւած հանդիպում եւ Ադրբեջանի ուլտիմատումը.Մարգարիտ Եսայան

Երեքուկես ժամ տեւած հանդիպում եւ Ադրբեջանի ուլտիմատումը /վերջնագիր/

Ադրբեջանն իր պահանջներն է դրել ու չորով պնդել դրանք, Ադրբեջանը կոնկրետ գիտի ինչ է ուզում, ումից է ուզում եւ երբ է ուզում։ Հայաստանը լուռ է, համենայնդեպս՝ հրապարակավ լուռ է եւ այս պահի դրությամբ չկա պաշտոնական որեւէ տեղեկություն հանդիպման մասին։ Հանդիպման մասին տեղեկություններ միայն Ադրբեջանն է տարածում, մերոնք քնած են երեւի։ Իսկ Ադրբեջանը հանդարտ եւ ինքնավստահ հարցը սրում է եւ տանում առաջ, Ահա, թե ինչ է նրա ուզածը այս պահի համար ․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա․ Քայլը 1․ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:

բ․ Քայլ 2․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում է ուզում, եւ՝ իրենց Սահմանադրության ու օրենքներին համահունչ:

Մյուս քայլերը, այս երկու էականից հետո․․․Եվ կհասնեն Սյունիք ու Վայոց ձոր․․Մուղամով․․երկձայն․․
Նաեւ՝ այլ լուծում չի պատկերացնում սրանից զատ, դե, իսկ ռազմականը նրա համար միշտ կա ու կա․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․Դե, թավշիզմի գաղափարակիրներ ջան, այժմ էլ բռնեք վեր-վերի, քամին ծափ տա , դուք պարեք․․Վերելակներում․․․«կիրթ» Ալիեւնը այ սա արեց, իսկ դո՞ւք․․․․․Համաժողովրդական, չեմ մի չէ՝ գաղտնի, մութ եւ անձայն․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով