«Երեկ ականատես եղանք հերթական բռնապետական արարքի».Նունե Ներսիսյան

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Երեկ ականատես եղանք հերթական բռնապետական արարքի,ինչի արդյունքում մեղադրանք առաջադրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստացվում է Արցախյան պատերազմի հերոսներից հերթով,կարգով ազատվում ենք: Այս ամենը շոու է ` հասարակությանը շեղելու իրականությունից:

Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 4-ին ուշ երեկոյան Բրատիսլավայում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:Այդ բանակցությունները տևել է մոտ 3 ժամ:Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ,որ բանակցությունները կշարունակվի հաջորդ տարի`հերթական հանդիպման ժամանակ: Ստացվում է որ հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի օրակարգին,որի բովանդակության իմաստը հետևյալն է . հայկական զորքի դուրսբերումը Արցախից և Արցախի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Արցախին կտրվի կարգավիճակ համաձայն Ադրբեջանի Սահմանադրությունում ամրագրված օրենքների: Հիմա կբացատրե՞ք ,իսկ ու՞ր էին Արցախի ներկայացուցիչները:Հայաստանը լռում է, պաշտոնական որևէ տեղեկություններ չկան,իսկ ադրբեջանական կողմը մեծ ուրախությամբ և հպարտությամբ տարածում է ինֆորմացիան:Սա է այսօրվա իրականությունը:Սա է պատճառը ,որ Արցախի հերոսները այսօր քաղաքական հետապնդման մեջ են:Այսօր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մեղադրանք առաջադրելով ,փորձում են իբրև թե «վախեցնել» ,«լռեցնել» և մինչև վերջ իրագործել պետական դավաճանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոնայք ,երկու նախագահներն էլ պատերազմից չեն վախեցել,թուրքի գնդակից չեն վախեցել,դեռ ավելին իրենց անչափահաս երեխաների,իրենց տարեց ծնողների հետ մնալով Արցախում պայքարել են հանուն ազատության:Արցախը այսօր Հայաստանի անվտանգության երաշխիքն է ,ու յուրաքանչյուրս կշարունակենք մեր հերոսների գործը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով