Երբ որ հնից եկած օլիգարխներն ու մեծահարուստներն են բողոքում Սերժ Սարգսյանից՝ անգամ սեփական դատողություն ունեցող երկբջիջ հողաթափիկ-ինֆուզորիայի ծիծաղն է գալիս

Երբ որ հնից եկած օլիգարխներն ու մեծահարուստներն են բողոքում Սերժ Սարգսյանից՝ անգամ սեփական դատողություն ունեցող երկբջիջ հողաթափիկ-ինֆուզորիայի ծիծաղն է գալիս

Ի տարբերություն սփյուռքում ապրած և հարստացած հայ մեծահարուստների՝ տեղացի մեծահարուստները ապրել և հարստացել են ոչ թե օտար ազգերի, այլ տեղացի հայերի՝ հատկապես աղքատների և միջին խավի հաշվին: Նրանք հատկապես այն անձինք են, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին, ցուրտ ու մութ տարիներին, երբ աղքատությունը հասել էր հսկայական չափերի և եթե նրանք մի փոքր ավելի բարեխիղճ գտնվեին՝ հարյուր հազարավոր հայեր կապրեին շատ ու շատ ավելի լավ: Նրանք հարստանում էին, նաև մաս-մաս անելով և վաճառելով գործարանները, պետական գույքը և տեխնիկան, իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ՝ Արցախյան պատերազմն էր հաղթում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ նրանք էին օգտվում մենաշնորհներից, այդ նրանք էին շուկայում գրավում գերիշխող դիրք և ճնշում մյուսներին, այդ նրանք էին արտերկրից կատարում ներմուծումներ, խուսափելով ինչ-որ հարկեր և մաքսատուրքեր վճարելուց:
Եվ այսօր այդ նույն մեծահարուստները և օլիգարխները սկսում են բողոքել Սերժ Սարգսյանից, ոմոնք էլ արդեն սկսել էն իրենց դիրքավորել, որպես «Թավշյա հեղափոխական», այնինչ 2018-ի ապրիլին, երբ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ հենց օլիգալխիայի դեմ բողոքելով էր դուրս գալիս փողոց, շուկայում գերիշխող և մենաշնորհից օգտվողների դեմ բողոքելով էր դուրս գալիս փողոց, օրինախախտությամբ և անբարեխղճությամբ հարստացած այս հայտնի անձանց դեմ բողոքելով…:

Ես անձամբ օր-օրի ավելի եմ համոզվում, որ այս «Թավշյա հեղափոխություն»-ը հենց նույն օլիգարխ-մեծահարուստների և Նիկոլ Փաշինյանի կլանի միջև տեղի ունեցած պայմանավորվածությամբ և փոխհամաձայնությամբ է որ եղել է, ընդդեմ Սերժ Սարգսյանի և հանուն իրենց ընդհանուր շահերի:
Այսօր սակայն չկա այդ սեփական դատողությունը:

Ֆոտոլրագրող   Հայկ  Կիսեբլյանի ֆեյսբւքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով