Եթե զրպարտությունը լիներ քրեական հանցանք՝ Նիկոլայ Բաղդասարյանն այժմ կլիներ ոչ թե ԱԺ-ում այլ բանտում

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը, որը երկար ժամանակ քննարկվում էր իր դրական կողմերով, այնինչ վերջում պարզվեց, որ այս օրինագիծը սահմանում է նաև, որ հանիրավի տուգանք ստացած վարորդները, որոնք նախկինում վարչական մարմնի որոշումները բողոքարկման համար պետական տուրք չէին վճարում, այժմ պետք է ամեն անգամ վճարեն 4000 դրամ գումար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վարչական դատարանում տուգանքի բողոքարկման համար պետտուրքի վճարումը հիմնավորել է միայն այն հանգամանքով, որ դատարանները գերբեռնված են:

Չար լեզուները շշնջում են, որ հենց Նիկոլայ Բաղդասարյան անձն է թաքնված նաև բալային համակարգի ներդրման օրինագծի մշակման և նրա մեջ այս «թաքնված» տուրքի ներդրման հետևում: Այժմ եկեք վերանայենք, թե այլ ինչո՞վ էր աչքի ընկնում Նիկոլալ Բաղդասարյան անձը վերջին մեկ ու կես տարում: Մամուլից հեշտությամբ տեղեկանում ենք, որ նա հաճախ հանդես է գալիս ՍԴ-ի ներկայիս ադամենրի դեմ հայտարարություններով, իսկ 2018-ի հունիսի 18-ին, երբ այժմյան «Իմ քայլ»-ական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դեռ ընդամենը «քայլած» հեղափոխական էր և հասարակ փաստաբան, իր ֆեյսբուքյան էջում գրում էր. «Մանվելի արածների համար պետք է նաև Ռոբերտն և Սերժը պատասխան տան: Գիտեմ գրառումս շատերին դուր չի գա, բայց անպատժելիությունը հասել էր այն աստիճանի, որ Մանվելի աղջիկը, ով Էջմիծնում դատավոր է անօրինական իր վճիռներով մարդկանցից սեփականությունը խլում էր և հանձնում իր համաքաղաքացիներին: Մանրամասները մամուլի միջոցով անպայման կհրապարակեմ, թե ինչպես էին մարդիկ հարստանում… Բարի լույս, հայեր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ եկեք պարզենք, թե ով է, որտեղ է և ինչ է անում նա այժմ, Արմավիրի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանը: Ծնվել է 1978 թվականին Էջմիածին քաղաքում։ 1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, իսկ 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ ձեռքբերումների ու արժանացել տարվա լավագույն դատավորի կոչմանը:

Իսկ արդեն ԱԺ պատգամավոր դարձած Նիկոլայ Բաղդասարյանը մինչ այսօր չի հրապարակել այդ մանրամասները՝ թե ինչպես էին վերոնշյալ մարդիկ հարստանում, թե ինչպես էր դատավոր Նաիրա Գրիգորյանը անօրինական վճիռներ ներկայացնում:

Այսինքն Նիկոլայ Բաղդասարյանի տվյալ խոսքերը ոչ այլ ինչ էին, քան մերկապարանոց հայտարարություն, մեծաբերանություն և զրպարտություն: Դա զրպարտություն էր, որը եթե Հայաստանում լիներ քրեորեն պատժելի արարք և Հայաստանում էլ  գործեր ոչ թե կամայականությունը այլ օրենքի գերակայությունը՝ նա այժմ կլիներ ոչ թե ԱԺ-ում, այլ բանտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով