Եթե ես պետք է լուծումներ առաջարկեմ, ուրեմն Հայկոի փոխարեն ես պետք է լինեմ քաղաքապետ

Այսօր հերթական անգամ աշխատանքի գալուց տրանսպորտի մեջ հայտնվել եմ պողոսների կողմից սեղմված վիճակում, և ամբողջ ճանապարհին վատ բառերով հիշել եմ քաղաքապետին:

Ամնեզիայի գրկում հարմարավետ տեղավորվածներին հիշեցնեմ, որ Հայկոի 9 կետից բաղկացած պաթոսային նախընտրական ծրագրի ամենաառաջին կետը վերաբերում էր հենց տրանսպորտի հիմնախնդրին: Հայկոն նույնիսկ անդրադարձավ մեր արժանապատվությոնը, ասելով, որ հարիր չէ մեր մայրաքաղաքի ժողովրդին երթևեկել այսպիսի վիճակում: Հայկոի քաղաքապետ դառնալու օրվանից անցել է 14 ամիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր փաստացի քաղաքապետին հաջողվել է մի կերպ լուծել միայն աղբահանության հարցը և բարեհաջող մսխել քաղաքի բյուջեն: Այս տարի ամանորյա միջոցառումների և զարդարման համար նախատեղված է 700 000 ԱՄՆ դոլար: Հարց՝ ո՞ւմ համար է արվում այդ ահռելի ծախսը: Ասեմ: Իրենք հիմնական էլեկտորատի՝ երիտասարդների համար: Ճիշտ հասկացեք, մենք շատ ենք սիրում մեր երիտասարդներին, բայց… Երիտասարդությունը տարիքային առանձնահատկություններից ելնելով չի մտահոգվում տրանսպորտի, վերելակների, մետրոյի նոր կայարանի և այլ հարցերով, այն ապրում է այսօրվա օրով: Բայց երիտասարդությունը արդեն ունի ընտրելու իրավունք և տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաներին (այսինքն կարող է, ճիշտ մանիպուլյատիվ գործիքակազմի կիրառման դեպքում, ֆեյսբուքում գրոհել իշխպանությոայը քննադատողներին):

Հենց երիտասարդությունն է այս աննախադեպ ծախսատար ամանորյա միջոցառումների հիմնական շահառուն, քանի որ քաղտեխնոլոգիաների կիրառման թիրախը նույնպես երիտասարդությունն է (դա տեսանք նաև անցած տարվա իշխանափոեխության ժամանակ): Ցավալի է, որ ՀՀ նոր իշխանությունը այդքան ցածր է գնահատում երիտասարդության տեղն ու դերը մեր հայրենիքի ապագայի կառուցման գործում և այն դարձրել է զուտ գործիք քաղաքական վերարտադրությունը ապահովելու համար: Իսկ մենք, սովորական քաղաքացիներս, դարձյալ կշարունակենք երթևեկել շախմատի ձիու դիրքով: Ինձ հաճախ են քննադատում, ասելով, թե այդքան վատաբանելու փոխարեն մի լուծում առաջարկի:

Հարգելիներս, ես իշխանության մեջ չեմ և չունեմ լծակներ որևէ բան փոխելու համար: Եթե ես պետք է լուծումներ առաջարկեմ, ուրեմն Հայկոի փոխարեն ես պետք է լինեմ քաղաքապետ: Հայկոն էր տենչում այդ պաշտոնը, անիրական խոստումներ բաժանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա, երբ նրա հինգերորդ կետը տեղավորվել է այդ բաղձալի աթոռին, թող ինքն էլ մտածի, թե ինչպես իր խոստումների տակից դուրս գա:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով