«Դու երբե’ք չես հասկանա Հայրենիքի վեհությունը…»Ստելլա Աբրահամյանը`Աննա Հակոբյանին

Ստելլա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մի ոմն չկայացած «տիկնոջ»
Արցախցիներս հյուրասեր ենք՝ անկասկած և միանշանակ…
Բայց հյուրի հանդեպ, մարդու հանդեպ, ոչ-թե մարդասպանի ու մարդակերի, ավարողի ու ավերողի, քանդողի ու կործանողի…

Քեզ նորի՞ց հիշեցնենք «Ղարաբաղցին» հանրահայտ երգի վերջին քառատողը…
Դու ո՞ր իրավունքով ես Արցախ հրավիրում մեր որդիների արյունը խմած, մեր որդիներին գազանաբար գլխատած, արյունաբու և արյունռուշտ, արյան ծարավ քոչվորների երկրի թրքուհուն։
Դու հարցրել ե՞ս Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և իմացյալ մահով անմահացած մեր բոլո՛ր-բոլո՛ր ազատամարտիկների Մայրերին…
Դու հարցրե՞լ ես մեր սահմանները հերոսաբար պաշտպանող մեր Զինվորներին և Հրամանատարներին…
Վերջապես դու հարցրել ե՞ս մեր Նախագահին և մեզ՝ Արցախցիներիս…
Խորհուրդ կտամ քո «մակարդակի» հարցերով զբաղվես…
Դու երբե’ք չես հասկանա Հայրենիքի վեհությունը…
Հասկանալու համար՝ Այն պաշտպանել ու պահպանել է պետք…
Հայրենիքը մի Սրբություն է, հանուն որի՝ Արցախցին պատրաստ է նահատակվել և հպարտորեն համալրել Իմացյալ Մահվան Անմահների Սրբացած Շարքը….

Արցախցին վաղու՛ց շատ վաղուց, իր անսպառ համբերության բաժակը փոխարինել է համբերության ծովով, բայց ծովն էլ սահմաններ ունի, ալեկոծվել գիտի և … իններորդ ալիքի վարկածը դեռ ոչ-ոք չի բացառել..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով