Դատական հայց՝ նոր ձեավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հերթական դատական հայցն է ներկայացվել նոր ձեավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 2019թ. հոկտեմբերի 26-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքով Հայկ Իսրայելյանը չի անցել քննության համապատասխան փուլերը:

Արդյունքում վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ իր մասով որոշումը անվավեր ճանաչեն եւ իրեն Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլին մասնակցել թույլատրելուն պարտավորեցնեն: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով