Դատախազությունը զբաղվում է Հայկ Մարությանի դեմ սկսված գործով. հավելյալ տվյալներ է պահանջել. «Ժողովուրդ»

 

Դեկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երեւանի ավագանու նիստին, ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի, հանցագործության մասին հաղորդում էր տվել: Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել նաեւ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը եւ կայացրել է շուրջ 70 ակտ:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաեւ նշված հանգամանքը»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Սակայն «Ժողովուրդ» թերթին հասած լուրերի համաձայն` բացի փաստաթղթերից, ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս հավելյալ այլ տվյալներ է պահանջել քաղաքային իշխանություններից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով