Դաժան ծեծի ենթարկելով անձին մահ պատճառած հանցագործին դատարանից ազատ արձակած նույն Աննա Դանիբեկյանը, չի ցանկանում, որ կալանքից բաց թողնեն մի երիտասարդի, որը պարզապես տեսանկարահանել է

2019-ի մայիսի 18-ին, Երևանում մի առեղծվածային ողբերգություն կատարվեց։ Ավտոտնակում հայտնաբերվեց 46–ամյա տղամարդու՝ Արամ Նահապետյանի դին։ Դատաբժիշկը դին արտաքին զննության ենթարկելով՝ հայտնաբերել էր մարմնի վրա քերծվածքներ և արյան զեղումներ ու պարզվեց, որ մահվան պատճառը եղել է դաժան ծեծը։
Պարզվեց նաև, որ ծեծի ենթարկողը եղել է 21-ամյա Գենրիխ Ալավերդյանը, որը տվյալ դեպքի նախորդ օրը ևս դաժան չեծի էր ենթարկել Արամին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախորդ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակից է եղել նաև Գ․ Ալավերդյանի մայրը 53-ամյա Տատյանա Սարգսյանը, ով համատիրության նախագահ է։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Երիտասարդը անօգնական վիճակում գտնվող իր հոր տարիքի մարդուն 2 օր շարունակ ծեծի է ենթարկում ու հասցնում մահվան դուռը, սակայն հետագայում հայտնվում է ազատության մեջ։ Քրործը քննիչի միջնորդությամբ հասավ դատարան, որտեղ դատավորը ոչ ավել և ոչ պակաս մեծն Աննա Դանիբեկյանն էր։ Դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակ այցելելուց հետո՝ դատավորը կասկածյալին դատարանից ազատ արձակելց, պատճառաբանելով, որ վերջինս զղջում էր.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այժմ՝ 2 օր դաժան ծեծի ենթարկելով անձին մահ պատճառած հանցագործին դատարանից ազատ արձակած նույն Աննա Դանիբեկյանը, չի ցանկանում, որ կալանքից բաց թողնեն մի երիտասարդի, որը պարզապես տեսանկարահանել է նրան և տվել հարցեր, առանց անգամ մատով դիպչելու։ Նարեկ Մութաֆյանը մնում է կալանքի տակ։

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով