Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Հարգելի պարոն Քոչարյան,

19 ամիս առաջ մեր երկրում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, թերևս, մի շարք պատճառներով չէին կարող տեղի չունենալ:
Այդ իրադարձությունները եկան ապացուցելու, որ երկրում չկա ոչ միայն գաղափարական և սկզբունքային ընդդիմություն, այլև չկա պատասխանատվությունն իր վրա վերցնող քաղաքական էլիտա:
Երկիրը մատնվեց մի տեսակ անտերության, հանրության մի ստվար հատված վերածվեց ամբոխի, ծնվեց և բուռն ծաղկեց ատելությունը, դավաճանությունը և անբովանդակությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անգաղափար, անբովանդակ, անսկզբունքային, սեփական համոզմունքները հանուն իշխանության դավաճանած անձինք տեր կանգնեցին ժողովրդի ընդվզմանը և արդյունքում ունենք դանդաղ, բայց վախենալու չափ վստահ քանդվող պետականություն:
Բախտախնդիր անգրագետները դարձան տեր ու տիրական` բռնաբարելով օրենքը, ոտնահարելով պետության շահերը, սրի տակ դնելով ազգային արժեքները, քայքայելով պետականության հենասյուները:

Հարգելի պարոն Նախագահ,
Դուք Ձեր խոսքում նշել էիք, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք և ինչ կարգավիճակում, թույլ չեք տա, որ վտանգվեն Հայաստանն ու Արցախը:
Եկել է պահը, ու ես կոչ եմ անում, որ Դուք համախբեք ժողովրդին պետականամետ գաղափարախոսության շուրջ:
Այն գաղափարախոսության, որը թույլ տվեց ունենալ Ազգային Ժողով, որում ներկայացված էին բազմաթիվ կուսակցություններ ու անկուսակցական ազգանվեր մարդիկ, թույլ տվեց երկրաշարժից հետո, հետսովետական թալանից քանդված երկիրը վերականգնել,
թույլ տվեց արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 46%-ից հասցնել 13%-ի,
թույլ տվեց աճեցնել բյուջեն համարյա 10 անգամ, իսկ մարդկանց կենսամակարդակը աճեց ավելի քան 6 անգամ։
Թույլ տվեց ունենալ ներգաղթի երեք տարիներ, երբ երեսուն տարվա մեջ ունեցանք` 2005, 2006, 2007 ին մոտ 40 հազար մարդ ներգաղթած հայրենիք։
Թույլ տվեց Սփյուռքի վստահությունը նվաճել ու ներդրումներ ներգրավել,
թույլ տվեց զարգացնել տուրիզմը` 50.000-ը հասցնելով 600.000-ի,
թույլ տվեց ստեղծել և զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը,
թույլ տվեց կառուցել ճանապարհներ, կամուրջներ,թաղամասեր երկրի տարբեր քաղաքներում,
թույլ տվեց ամրապնդել ՀՀ դրամը,
թայլ տվեց կայացնել բանկային համակարգը,
թույլ տվեց ոչ միայն փակել տարիներով կուտակված աշխատավարձի ու թոշակի պարտքերը, այլ և բարձրացնել,
թույլ տվեց մեր գործընկերների հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնց պայմաններում նրանք չէին վաճառում զենք ու զինամթերք մեր հակառակորդին, այս ամենի արդյունքում զոհերը սահմանին կտրուկ նվազեցին` 1998 – 196 հոգի, 1999 – 86հոգի, 2000 – 72հոգի, 2001 – 56հոգի, 2002 – 50հոգի, 2003 – 40հոգի, 2004 – 38 հոգի, 2005 – 47հոգի, 2006 – 33հոգի, 2007 – 31 հոգի…
թույլ տվեց տեղից շարժել Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցությունները` Լիսաբոնյան մոտեցումներից մինչև Մադրիդյան սկզբունքներ, երբ առաջին անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը ամրագրվեց որպես սկզբունք և այդուհետ անհաղթահարելի ուժ ստացավ,
թույլ տվեց բազմաթիվ երկրների կողմից ճանաչված դարձնել հայոց Ցեղասպանությունը,
թույլ տվեց բազում այլ նվաճումներ…

Հանուն այդ գաղափարախոսության, կոչ եմ անում Ձեզ, անկախ նրանից թե որտեղ եք` առաջնորդել համախմբման գործընթացը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք հասկանում ենք, որ այն, ինչ հիմա կատարվում է` պատերազմ է մեկ մարդու դեմ, ով կարող է ձախողել պետության քանդման նախագիծը, նաև հասկանում ենք, որ ձեր պայքարը օրենքի գերակայությունը երկրում հաստատելու պայքար է:

Սակայն պահը եկել է:
Ինչպես անտեր չթողեցիք երկիրը 1997-ին, այնպես և կոչ եմ անում անտեր չթողնել այսօր:

Միգուցե դա Ձեր ճակատագիրն է օգնել պետությունը դժվար օրերին՝ ինչպես հայրն է օգնում իր երեխային, քանի տարեկան էլ որ նա լինի: Նույնպես և այսօր ենք անկալում Ձեր օգնությունը :

Խոսք ենք տալիս, որ կկազմենք այնպիսի ուժ և կկառուցենք այնպիսի հարաբերություններ` թե երկրի ներսում, թե դուրսը, որ համերաշխությունը, համատեղ աշխատանքը, համախմբվածությունը և օրենքը կգերակայեն մեր երկրում:

#հասարակական_պահանջ #մենք_սպասում_ենք

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով