«Արցախյան հակամարտության թեման քննարկել և մանրամասներ ներկայացնել Զոհրաբ Մնացականյանը նախընտրել է միայն Դանիել Իոաննիսյանի որոշած ձևաչափում».Աննա Մկրտչյան

Արցախյան հակամարտության թեման քննարկել և մանրամասներ ներկայացնել Զոհրաբ Մնացականյանը նախընտրել է միայն Դանիել Իոաննիսյանի որոշած ձևաչափում։

Ադրբեջանի ԱԳՆ մակարդակով հնչում են վերջնագրեր Արցախին և Հայաստանին, բաց տեքստով հնչում է բանակցված թեմաների մասին։ Զոհրաբ Մնացականյանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ շարժվելով, հայ հասարակությանը զրկել է որևէ օբյեկտիվ տեղեկատվությունից։ Տպավորություն է, որ ԱԳՆ մոռացել է գոյություն ունեցող դիվանագիտական ու բանակցային ողջ գործիքակազմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք պիտի բավարարվենք Դանիել Իոաննիսյանի անհասկանալի, անհուսալի, կասկածելի հավաստիացումներով ու ձևակերպումներով, որ «այս իշխանությունները հող չեն հանձնում»։ Միայն Զոհրաբ Մնացականյանի ու Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարություններն ու անպատեհ լռությունը բավարար են ողջամիտ կասկած ձևավորելու առ այն, որ բանակցություններն Ադրբեջանի ցանկությունների շրջանակների մասին է։

Եթե սխալվում եմ, ապա ԱԳ նախարարը թող իր ընտրությամբ ցանկացած այլ լսարանում խոսի բանակցային մանրամասների վերաբերյալ՝ օրինակ, փորձագիտական շրջանակների հետ։

Ու չասեք, որ լուռ են բանակցում։ Իրենք լուռ տանուլ են տալիս երկու հայկական պետությունների շահերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով