Արցախը պահող-չպահողը մենք ենք, իսկ մենք որևէ պարագայում չունենք ու չենք ունենալու Արցախը հանձնելու որոշում

Արցախի շուրջ քննարկումներն ակտիվացել են։
Սրա մասին մի քանի բան կարելի է ասել.

1.Հայաստանում չկա ու չի լինելու իշխանություն, որը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի վիճակի է Արցախը հանձնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2.Օտարերկրյա գործակալական ցանցն այս հարցում չի հաջողել ու չի հաջողելու։

3.Արցախը պահելը ցանկացածիս որոշումն է, մեր գերխնդիրն ու կենսական հարցը։ Հասարակության լայն շերտերը (նույնիսկ չգիտակցելով) զուտ գոյապահպանության բնազդով մասնակցելու են Արցախը պահելու գործին, երբ կրիտիկական պահը գա։ Մինչ այդ բոլորիս խնդիրն է այս բնազդը արթուն պահել ու չթողնել, որ մեռնի մարդկանց մեջ։

4. Հասարակության ազգային հատվածը պետք է կոնսոլիդանա։ Ցանկացած օրակարգի գոյության պարագայում՝ Արցախի հարցը պետք է լինի օրակարգային թոփ հարց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5.Երկիրը պահելու լավագույն միջոցը երկրում ապրելն ու երկիրը շենացնելն է։

Ու վերջապես, Արցախը պահող-չպահողը մենք ենք, իսկ մենք որևէ պարագայում չունենք ու չենք ունենալու Արցախը հանձնելու որոշում, հայտարարի չենք գալու այս օրակարգով շարժվող որևէ անհատի կամ խմբի հետ։ Մենք պահելու ենք Արցախը։ Դրա համար իմ պատկերացրած քայլերի հաջորդականությունը սա է։

#Արցախ
#Տղա_ենք_ու_պահելու_ենք
#Ազգ_բանակ

Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով