Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել.168․am

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հանրապետության թվով 8 մարզերի, ընդհանուր առմամբ, 16 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություներ։ Որոշ համայնքներում բնակչությունն ընտրեց իր ավագանու կազմին, մի շարք համայնքներում՝ համայնքի ղեկավարին։ Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կհրապարակի ամփոփ տվյալները, 168․am-ին հայտնի է դարձել ուշագրավ տեղեկություն Արարատի մարզից։

Այս մարզում, պարզվում է, իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել, ընտրություններ այստեղ անցկացվել են միայն երկու համայնքում՝ սկանդալների կենտրոն Նորաշենում և Տափերական համայնքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, երկուսում էլ Նիկոլ Փաշինյանի սանիկ, մարզպետ Գարիկ Սարգսյանի անձի հետ ասոցիացվող տհաճ միջադեպեր կան՝ երկուսն էլ թարմ են, ուստի չի բացառվում, որ երկու համայնքների դեպքում էլ ընտրական արդյունքներում հակամարզպետական տրամադրությունները խիստ որոշիչ են եղել։

Հիշեցնենք, որ Նորաշենում մարզպետը կամայականորեն ազատվեց ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ու հիմա դատարաններում վիճարկվում է այս խայտառակ ազատման հրամանը։

Իսկ Տափերական գյուղը հայտնի է ծեծի ենթարկված վարսավիրի դեպքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, օրեր առաջ այս գյուղի բնակիչ Սերոբ Բարֆյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով ծեծի էր ենթարկվել՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու՝ «կանտովկան չդզելու» համար. սա հաստատեց նաև վարսավիր Սերոբի հայրը, ու ոստիկանությունը ընթացք է տվել 168.am-ի հրապարակմանը։

Մյուս կողմից՝ երեկ Արարատում գրանցված ընտրական արդյունքներն ինչ-որ առումով ազդակ են գործող իշխանությանը՝այդ մարզում իշխանության դիրքերը թուլացնելու իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, արդեն որերորդ անգամ, թեև հարկադրված է լինում իր նշանակած մարզպետի գործողություներից լուրջ հետևություններ անել, բայց, ինչպես երևում է, ամեն սկանդալային միջադեպից հետո նախընտրում է լղոզել իրավիճակը և նորից հանդուրժել սանիկ մարզպետին, թեկուզև՝ հպարտ քաղաքացիների արժանապատվությունը տրորելու գնով։

Նշենք նաև, որ Նորաշենքում ընտրողների մասնակցությունը շատ ակտիվ է եղել, 900 տնտեսությամբ և 4 հազար բնակչով հարուստ Նորաշենի ընտրողների մոտ 60 տոկոսը մասնակցել է ավագանու կազմը հօգուտ նախկինների փոխելու գործընթացին։ Նորաշենցիներն ընտրել են ավագանու նոր կազմ՝ հնարավորություն տալով նրանց, որ մի օր էլ իրենք ավագանու նիստ կհրավիրեն և անվստահություն կհայտնեն մարզպետի թեկնածու, գյուղապետի ժ/պ Արտակ Հարությունյանին՝ ըստ այդմ վերադարձնելով Նորայր Գրիգորյանին, որին 2018թ. բնակչությունը 70 տոկոսից ավելի վստահության քվե էր տվել։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Նորաշենի ՀՀԿ-ական գյուղապետն ապօրինաբար ազատվել էր արձակուրդում եղած շրջանում։ Գյուղում ծիրանի ծառի տակ արած ավագանու նիստով որոշվել էր անվստահություն հայտնել գյուղապետ Նորայր Գրիգորյանին, ինչը, հետագայում պարզվեց, որ եղել է մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղիղ հրահանգով, որպեսզի մտերմուհու՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանի ընկերուհու ամուսնուն՝ Արտակ Հարությունյանին, գյուղապետ կարգի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով