Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաղարշակ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ ընկել մոտակա ձորակը։

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորակից. տուժածներ չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով