Ասք Նիկոլ Փաշինյանի մուրազի մասին

Այսօր ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու նախագիծը ․կողմ էր «Իմ քայլը»: Բնականաբար, կողմ էր: Սահմանադրական դատարանի հետ իշխանության այս մենամարտը տևում է ամիսներ շարունակ, այն պահից ի վեր, երբ ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը ՀՀ 2-րդ նախագահի անձեռնմխելիության հետ կապված:

Սակայն, այս պահին արդեն երկու պաշտոնաթող նախագահների Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության հարցը միակ բանը չէ, որ իշխանության մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ և ձկան փուշի պես կանգնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին: Այստեղ իր դերն է խաղում նաև տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի, մի շարք այլ ապազգային օրենսդրական նախաձեռնությունների և, իհարկե, Արցախյան հիմնախնդրի կարգավորման խնդիրները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է հասկանալ, որ Սահմանադրական դատարանը, ըստ էության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության ապահովման վերջին բաստիոնը: Միայն Սահմանադրական դատարանն է այսօր խանգարում բռնապետական հակումներ ունեցող իշխանությանը վերջնականապես վերահսկողության տակ վերցնել դատաիրավական համակարգը: Այս նպատակին հասնելու համար ՀՀ Ազգային ժողովը այս տարի ամռանը Սահմանադրական Դատարան խծկեց իր մինյոնին՝ Վահե Գրիգորյանին, որը ՍԴ դատավոր ընտրվելուց վայրկյաններ հետո ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Բարեբախտաբար, Վահե Գրիգորյանի ցանկությունը շատ քիչ է ՍԴ նախագահ դառնալու համար:

Այստեղ նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Վահե Գրիգորյանը պաշտոնին նշանակվելուց ի վեր չի աշխատում իրեն մակագրված ոչ մի գործով, չի մասնակցում նիստերին, սակայն շարունակում է ստանալ բարձր աշխատավարձ և օգտվել օրենքով սահմանվսած այլ արտոնություններից՝ ծառայողական ավտոմեքենա և այլն: Պատկերացնում եք, եթե նախկինում ՍԴ դատավորը իրեն թույլ տար այսպիսի մանիֆեստացիաներ, որտեղ կհայտնվեր: Բայց փսատորեն Վահե Գրիգորյանին կարելի է: Ինչևիցե, վերադառնանք այսօր առաջին ընթերցմամբ ընդունված և կոռուպցիոն ահռելի ռիսկեր պարունակող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին: Այն նախատեսում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Սկսենք նրանից, որ մեզ, հարկատուներիկս, ոչ ոգ չի հարցրել, արդյո՞ք մենք համաձան ենք չաշխատող դատավորներին մեր հաշվին ցմահ կենսաթոշակ վճարել միայն նրա համար, որպեսզի վարչապետ Փաշինյանը ունենալով իրեն հարմար ՍԴ կազմ, կարողանա գիշերը հանգիստ քնել: Վստահ կարող ենք ասել, որ հարկատուները չեն կարող կողմ լինել դրան:

Նշենք, որ նախագծերի փաթեթի քննարկումը ուղեկցվել է իշխող կուսակցության ներկայացուցիչների լկտի ելույթներով: Նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ համարում են, որ բացահայտ կաշառքի առաջարկ պարունակող այս նախագիծը իրականում դատաիրավական ինստիտուտները զարգացնելու նպատակ ունի, խոսում են խորքային բարեփոխումների մասին, նույնիսկ իրենք իրենց համոզել են, որ իրենց կողմից դրսևորվող մոտեցումները ՍԴ-ի նկատմամբ ժողովրդավարական են և նպաստում են պետության քաղաքական զարգացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ իրականում, մի կողմ դնելով այն ամբողջ դեմագոգիան և պոպուլիզմը, որոնք այսօր լսեցինք ԱԺ-ում, կարող ենք փաստել, որ առանց պատասխանի է մնում մեկ առանցքային հարց՝ եթե ՍԴ դատավորներն այնքան վատն են, որքան մեզ ուզում են համոզել, ապա ԻՆՉՈ՞Ւ է գործող իշխանությունը նրանց պատվով ուղարկում թոշակի, ցմահ նշանակելով Հայաստանի չփանիշներով բավականին բարձր կենսաթոշակ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով