Առանց Բալասանյանի Արցախում կայացած հանդիպումը՝ «մենք մերոնցով» ֆորմատի ցերեկույթ

 

Դեկտեմերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Այս մասին մեզ հայտնում է «Ազատություն» ՌԿ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, հանդիպել է նշված անձանց հետ Արցախում նախագահական և պառլամենտական ընտրությունների նախաշեմին առանձնահատուկ նշելու համար, որ Հայաստանի վարչապետը կարևորում է արցախյան ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը: Սակայն արժեզրկելով իր այցի նպատակի ողջ վեհությունը՝ դրսևորել է քաղաքական նոնսենս հանդիսացող վարք և չի հանդիպել նախագահի թեկնածու, հաղթանակած գեներալ Վիտալի Բալասանյանի հետ: Այս անհասկանալի և անհարմար իրավիճակից պատվով (իր կարծիքով) դուրս գալու համար այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության մամլո խոսնակը հայտարարեց հետևյալը. «Չի հրավիրվել։

Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին այնքան է անհանգստացնում Վիտալի Բալասանյանի սկզբունքային դիրքորոշումը բոլոր առումներով, որ նա դրանք քայքայիչ է համարում: Հասկանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, ովքեր հեշտությամբ սակարկության առարկա են դարձնում իրենց սկզբունքները, ուստի Վիտալի Բալասանյանի սկզբունքայնությունը վտանգավոր է Փաշինյանի համար: Բացի դրանից, խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած «Արցախի սիրելի հայրենակիցներն» եզրույթը հարց է առաջացնում:

Այդ ո՞ր սիրելի հայրենակիցներին ի նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ նրա՞նց, ումից ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին Երևանը մաքրելու բռնության կոչեր էր անում: Ինչևիցե, այսպիսի վարքագիծը երիցս ապացուցում է, որ այն անձնավորությունը, ով ճակատագրի հեգնանքով զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, այնքան է կտրված իրականությունից, որ կարող է իրեն թույլ տալ այսպիսի երեխայություններ: Նույնիսկ եթե Վիտալի Բալասանյանի արված հայտարարություններն իր սրտով չէին, Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Արցախը, այնուամենայնիվ, Հայաստան չէ, և բոլորովին պարտադիր չէ, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններն մասնակցող թեկնածուներն իր սրտով լինեն: Կրկնվելով, նշենք, որ նմանատիպ վարքը միջազգային բոլոր ստանդարտներով հանդիսանում է քաղաքական նոնսենս: Ավելին, այսպիսի վարքագծով Փաշինյանը շատ վտանգավոր ազդակներ է տալիս իր թիմին և իր կողմնակիցներին՝ դարձյալ փորձ անելով պառակտել հանրությունը և ժողովրդին բաժանել յուրայինների և թշնամիների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս արատավոր և վտանգավոր վարքագծի դրսևորման հետևանքների ականատեսը եղանք երեկ, երբ Ստեփանակերըում «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման փորձ: Իրականում այս հանդիպումը թեկնածուների հետ, որը ձեռք բերեց տնավարի կազմակերպված «մենք մերոնցով» ֆորմատի միջոցառման տեսք, ամբողջությամբ կորցրեց իր լրջությունը հենց այն պատճառով, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հրավիրված չէր:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով