Անցել է մեկ տարի այն օրից, երբ Հայաստանում իշխանության զավթումը ամրագրվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով

Անցել է մեկ տարի այն օրից, երբ Հայաստանում իշխանության զավթումը ամրագրվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ով կախարդական փայտիկով խոստացել էր լուծել խնդիրները: Նա մարդկանց հավատ էր ներշնչել, թե «սաղ Սերժն ա մեղավոր»: Փաշինյանն, այդպիսով, «մերժիր Սերժին» լոզունգով գլխավորեց երբևէ ոչնչով աչքի չընկած արկածախնդիրների իշխանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մեկ տարում իրենցքայլական իշխանությունը զբաղվել է միայն նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հետապնդմամբ և պոպուլիստական հայտարարություններով: Փաշինյան-խմբագրին բնորոշ մանիպուլյացիոն կերպով Փաշինյան-վարչապետը համոզում էր, թե «կոռուպցիա չկա»: Եվ դա այն դեպքում, որ կոռուպցիոն հատկանիշներով հարուցված քրեական գործերի շարքում աչք են զարնում հենց իր կողմնակիցների, մասնավորապես՝ ՊՎԾ նախկին պետ Սանասարյանի ու ԿԳՄՍ փոխնախարար Լոռեցյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները էին։

Փաշինյանը լիովին ձախողել է Արցախի հարցի շուրջ բանակցությունները: Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի:

Սա է իրականությունը և ոչ թե այն, ինչ մեզ մատուցվում է «Հայկական ժամանակի» էջերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով