Անձ, որի մասին ասում էին, որ օգտվում է Սերժ Սարգսյանի հովանավորչությունից, մենաշնորհից, իր «Արտֆուդ» գործարանում գյուղմթերը մթերում է կոպեկներով՝ գյուղացիներին հարստահարելով և հարկերը պատշաճ չի՜ վճարում

Հայաստանում կան մարդ առևանգող  մարդաստան օլիգարխներ, որոնք մինչև այսօր առոք-փառոք զբոսնում են «Թավշյա հեղափոխված» Հայաստանում:

Այս մասին բազմիցս հայտարարել են հենց այսօրվա իշխանավորների և նախկին ընդդիմության ներկայացուցիչները, հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ անձանց անունները և մականունները՝ շատ լավ գիտի և հիշում է ցանկացած մարդ, սակայն այսօր ես չեմ ցանկանում այդ անունները հնչեցնել կրկին, քանի որ վախենում եմ, որ իրնձ դրանից հետո կարող է սարքեն «Բջնի», ասվալտ, կամ տեղական վիսկի արտադրելու հումք, կամ էլ Թոխմախի գերեզման:

«Թավշխա Հայաստանում» առուք-փառոք զբոսնում են նաև մի շարք մեծահարուստ գործարարներ, որոնց այսօրվա իշխանավորների և նախկին ընդդիմության ներկայացուցիչները, հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեղադրում էին մենաշնորհից օգտվելու, խոշոր հարկերից և մաքսատուրքերից խոսափելու մեջ: Նրանցից մեկն էլ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2010-2016թթ.-ի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Վաչագանի Կարապետյանը: Անձ, որի մասին ասում էին, որ օգտվում է Սերժ Սարգսյանի հովանավորչությունից, մենաշնորհից, իր «Արտֆուդ» գործարանում գյուղմթերը մթերում է կոպեկներով՝ գյուղացիներին հարստահարելով և հարկերը պատշաճ չի՜ վճարում:

«Հեղափոխությունից» հետո սակայն պարզվեց, որ նման բաներ ամենևին էլ չկան:
Նույն Սերգո Վաչագանի Կարապետյանը երեկ՝ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ում ցուցմունքներ է տվել իրավապահներին, որոնց հիման վրա Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել և մեղադրում են առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության, ինչ-որ դիզվառելիքի չեկերի վատնման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ամենևին էլ զարմանալի չէ, բոլորին է հայտնի Սերժ Սարգսյանին ինչ-որ մեղադրանք առաջադրելու և հնարավորության դեպքում անհապաղ կալանավորելու խնդիրն իրավապահների առաջ դրված անմիջապես հենց «Թավշյա հեղափոխություն»-ից հետո՝ արդեն ավելի քան 1.5 տարի: Զարմանալին այն է, որ իրավապահները չեն կարողացել «հայթհայթել» Սերժ Սարգսյաի դեմ ավելի ծանրակշիր ցուցմունք թվող անձի և կորզել ավելի լուրջ մեղադրանքներ:

Զարմանալին այն է, որ վերոնշյալ մարդ առևանգող և մարդասպան օլիգարխներին թողած ազատության մեջ, իրավապահները ցանկանում են կալանավորել Սերժ Սարգսյանին:
Չնայած այդքան էլ զարմանալի չէ, քանի որ ես ինքս ավելի ու ավելի եմ համոզվում, որ հենց նույն այս մարդ առևանգով, մարդասպան, թալանչի հանցագործենրը համագործակության մեջ են մտել «Թավշյա հեղափոխականների» հետ և միացել նրանց՝ Սերժ Սարգսյանին ընդդեմ, հետագայում միմյանց հետ ավելի փոխշահավետ պայմաններով աշխատելու նպատակով:

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով