Այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել․ Մարինա Թաշչյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրության մասին

Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը (Հենրիխ Մխիթարյանի մայրն է)՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը խայտառակություն որակելով։

«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր  «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,- ասաց Մարինա Թաշչյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ եթե իր գիտելիքների կարիքը չունեն, ապա նա ոչ մի քայլ չի ձեռնարկի, սակայն պայքարելու է մինչև վերջ։ Ըստ նրա՝ հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։

«(Արմեն– խմբ.) Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»,- նշեց նա և հավելեց, որ, այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում եղել է։

Հարցին, թե արդյոք  իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանը պատասխանեց, որ եթե կօգտագործի, թող օգտագործի։ «Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են, ավելին չեմ ասի»,-ամփոփեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով