«Ադեկվադ» միաբանությունը դատապարտում է այսօր դաշնակցական երիտասարդների կողմից ԿԳՄՍ նախարարության դիմաց կազմակերպած ակցիայի բռնի հակազդեցությունը ոստիկանության և իշխանությունների կողմից

Հայտարարություն❗️❗️❗️

«Ադեկվադ» միաբանությունը դատապարտում է այսօր դաշնակցական երիտասարդների կողմից ԿԳՄՍ նախարարության դիմաց կազմակերպած ակցիայի բռնի հակազդեցությունը ոստիկանության և իշխանությունների կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս քայլերին գնում են նույն այն երեսպաշտ իշխանությունները, որոնք երկրում պետական հեղաշրջում իրականացրին նույն գործիքակազմով ու նույն այս իշխանություններն էին հայտարարում, որ ժողովրդի կամարտահայտումը սրբության սրբոց է, դուռը ժողովրդինն է, ճանապարհը ժողովրդինն է, պետական պահպանության ներքո գտնվող Հանրային Ռադիոյի շենքը ժողովրդինն է, պետական գերատեսչությունը ժողովրդինն է, իշխանությունը ժողովրդինն է, իսկ այսօր ինչ-որ Արայիկ Հարությունյանի համար իրենց բոլոր դիրքորոշումները ժողովրդականության ու ժողովրդավարության մասին արմատապես փոխվում են։

«Ադեկվադ» միաբանությունը և ցանկացած ադեկվատ մարդ կուզենար տեսնել ոստիկանություն նման գործողություններ, երբ խուժանախմբերը արգելափակում էին դատարանները ու բռնության էին ենթարկում այն դատավորներին, ովքեր փորձում էին իրականացնել իրենց աշխատանքը։ Նաև, չէր խանգարի, որ ոստիկանությունը նման հետևողականություն ու վճռականություն դրսևորեր այն սուբյեկտների նկատմամբ, որոնք հրապարակայնորեն «քարով գլուխ ցխելու» մասին հայտարարությունն էին անում Արցախի նախագահի հասցեին, կամ էլ՝ ուղիղ եթերով հարձակում էին իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցների վրա։

Ցավոք, մեր պետությունը գտնվում է երեսպաշտ սրիկաների ղեկավարման ներքո, որոնց համար երկակի չափորոշիչները դարձել են ամենասովորական բան։ Ըստ այդմ, «Ադեկվադ» միաբանությունը կրկին իր զորակցությունն է հայտնում դաշնակցական մեր քույրերին ու եղբայրներին և պատրաստակամություն հայտնում ըստ անհրաժեշտության ցուցաբերել մեր ընկերներին համակողմանի աջակցություն՝ մեր ունեցած բոլոր ռեսուրսներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պայքարը ստի ու կեղծիքի, երեսպաշտության և ստորության, ապազգայինի ու հակապետականության դեմ ազնիվ գործ է և մենք միշտ նեցուկ կկանգնենք այն մարդկանց, ովքեր ընդվզում են այս երևույթների դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով