Քոչարյանն ազատ կարձակվի

 

hayeli.am-ի   տեղեկություններով` Վերաքննիչ դատարանը կբավարարի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, եւ նա ազատ կարձակվի: Բանն այն է, որ այլեւս առոչինչ են այն կասկածները, թե Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը: Այդ փուլն արդեն ավարտին է հասնում, եւ գործը կմտնի դատարան: Քանի որ այն իրավական տեսանկյունից խոցելի է, ուստի Վերաքննիչ դատարանի գործը քննող դատավորը հասկանում է, որ կալանքի որոշումը չբեկանելու դեպքում մեծ խնդիր է հետագայում առաջանալու ՄԻԵԴ-ում:

Հայտնի է, որ Վերաքննիչ դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների բողոքի քննության ժամանակ մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին։  Դատախազը հիմնավորել է, որ դատավորի հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ՝ Քոչարյանի վերաբերյալ քննության հարցով։ Հետևաբար դատարանն, ըստ դատախազի, չի կարող լինել անաչառ։ Մեղադրողի միջնորդության կապակցությամբ առարկել են Քոչարյանի պաշտպանները, տուժող կողմը պնդել է՝ դատավորի անկողմնակալությունը կասկածահարույց է։ Եթե նույնիսկ բացարկի միջնորդությունը բավարարվի, միեւնույն է դրանից որոշումը չի փոխվի, պարզապես գործընթացը կերկարի:

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով