Քննարկվում է կիսանախագահական համակարգի անցնելու հարցը. հանրաքվեն կլինի Փաշինյանի ժամկետի վերջում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաեւ համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են նաեւ իշխանությունները: Այս թեմայով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձեւավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։

Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։

Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով