ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության երրորդ ՆախագահԱրցախի հերոս Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ

5 դեկտեմբեր 2019

Երեկ հայտնի դարձավոր Հայաստանի Հանրապետության երրորդ ՆախագահԱրցախի հերոս Սերժ Սարգսյանը նախ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության համարայնուհետևհարցաքննվելուց րոպեներ անց նրան ի խախտումն անձեռնմխելիության սահմանադրական նորմի մեղադրանք է առաջադրվել:

ՍԻՄ կուսակցությունը խստիվ դատապարտում է ՀՀ 3-րդ Նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունները և կոչ է անում առողջ դիրքորոշում ունեցող ուժերին և ՀՀ քաղաքացիներին նույնպես դատապարտել դրանք:

1. Սերժ Սարգսյանին ներկայացվող մեղադրանքը ըստ էության համարում ենք արհեստական,

2. Իշխանությունը զավթած խունտայի կողմից այսպիսի դրսևորումները համարում ենք ակնհայտ քաղաքական հետապնդում, որոնք սպասարկում են արտերկրի պատվիրատուների` ՀՀ-ում կառավարելի քաոս ստեղծելու ձգտումը,

3. Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը անմիջականորեն կապված է Զագրեբում նրա ելույթի հետ և միտված է սահմանափակելու նրա` տեղաշարժի ազատությունը և խափանելու միջազգային տարբեր հարթակներում նրա հետագա ելույթները,

4. Արցախի հիմնախնդրի հարցում փակուղի մտած և Ադրբեջանի կողմից ստորացուցիչ պայմանների պարտադրման պայմաններում ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողություններն ուղղված են այս կարևորագույն հարցերում ապաշնորհ և վտանգավոր քաղաքականություն վարելու փաստից հանրության ուշադրությունը շեղելուն, հայկական պաշտպանողական պոտենցյալի թուլացմանը և ՀՀ շահերին հակասող քաղաքականությունն անխոչընդոտ շարունակելուն:

ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով