Սերժ Սարգսյանը և Արցախյան հարցը.Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն տեսեք ինչ է կատարվում:

Իշխանությունը բռնազավթած մարդիկ, վերջին փամփուշտն են կրակում կամ իրենց վերջին շախմատային քարն են օգտագործում:

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում՝ առերեսման ժամանակ Սերգո Կարապետյանը, շատ հուզված է լինում և մի քանի փորձից հետո, նոր կարողանում է ստորագրություն դնել իր ցուցմունքի տակ: Սերգո Կարապետյանը ուզում է ցույց տալ, որ իրեն ստիպել են այդ քայլին գնալ կամ էլ իր կաշին փրկելու համար գործարքի է գնացել Նիկոլի հետ: Այսպիսով՝ իրավական դաշտը և արդարադատության համակարգը վերջնական տեռորի է ենթարկվում:

Սրան զուգահեռ Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային ցանկանում է հրավիրել Արցախ, իսկ Բրատիսլավայում Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցն է:

Ինչի՞ համար է Սարգսյանին առաջ քաշված մեղադրանքը և խափանման միջոցը՝ ստորագրությամբ Հանրապետությունից չբացակայել:

Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթը, մասնավորապես՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում խոսքերը, շատ ծանր նստեցին Բաքվի բռնապետական ռեժիմի համար և նրանք չկարողացան դա մարսել, ինչպես նաև չմարսեցին տեղի Սորոսի վաստակները և Հայաստանի պոպուլիստական ռեժիմը:

Ի՞նչ պետք է լիներ:

Դե իհարկե Նիկոլը պետք է օգնի Ալիևին հաղթահարել այն վախը, ըստ որի նրա պլանները կարող են հօդս ցնդել: Սերժ Սարգսյանին պետք է մեկուսացնել միջազգային հարթակներից և Արցախից, ինչպես նաև շեղել մեր բոլորիս եւշադրությունը Աննայի փնթի խոսքերից և Բրատիսլավայից:

Բրատիսլավայում Ադրբեջանը կոշտ փաստաթուղթ է «դեմ տվել» հայաստանյան կողմին, ըստ որի բանակը անհապաղ պետք է դուրս բերվի Արցախի տարածքից, բռնի ուժով տեղահանված ադրբեջանցիները վերադառնան և Ադրբեջանի սահմանադրության համաձայն կարգավիճակ տրվի Արցախին:
Կարճ ասած՝ Սումգայիթյան ջարդերի 2-րդ փուլին ենք ականատես լիելու:

Վերջին քարը, վերջին փամփուշտը:

Խաղադաշտում մնացել է միայն Սերժ Սարգսյանը, շախմատի լեզվով ասած՝ թագավորը, ով ամեն պահի կարող է շախ տալ, որին կհետևի ջախջախիչ մատը, բայց դա ձախողելու է Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը: «Սերժ Սարգսյան» ասելով պետք է հասկանալ մի ողջ ազգի, ով Արցախը չի զիջելու:

Տիկնայք և պարոնայք, վերջին փամփուշտն էլ կվերցնենք մեզ վրա, բայց մեր «կրակելու» ժամանակ պատրաստվեք, որովհետև ճիշտ նշանակետին է լինելու ամեն մի «փամփուշտ»:

Պրն. Նախագահ ջան, ես և հազարավոր մարդիկ ձեր կողքին ենք և պայքարելու ենք հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության:

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

Ուզում եմ հասկանալ, Կուտոյանի մահվան առիթով հռճվանք ապրողներին ո՞վ է դաստիարակել

18.01.2020

Իշխանությունը ապօրինի բռնազավթած տեր և տիկին անփառունակները,որոնք սպառնալիքի և շանտաժի միջոցով եկան իշխանություն և հիմնադրեցին ԽՈՒԼԻԳԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...