Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավան վարչական շրջան, մեր օրեր…

Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։

Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։

Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին։

Հ.Գ. Վերախմբագրում եմ գրառումս, տեղադրում ևս երկու լուսանկար, որ որևէ մեկը չասի՝ մի գիշերում կամ մի քանի օրում են սարքել, չենք նկատել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով