Հայ ժողովուրդ, ես քեզ չեմ ճանաչում….

Загрузка...

Հայ ժողովուրդ, ես քեզ չեմ ճանաչում….

Ո՞ւր են արիացի հայերը…. Ո՞ւր են ազնվական հայերը: Նրանք, ովքեր իմացել են արժեքը մարդու, մեծի հետ եղել մեծ, փոքրի հետ՝ փոքր: Նրանք, ովքեր գնացել են որսի համարյա մերկ ձեռքով, ընկերոջ հետ, և վտանգի պահին սեփական կյանքը չեն խնայել հանուն ընկերոջ: Այն հայ տղամարդիկ, ովքեր երբեք ձեռք չեն բարձրացրել իրենց կնոջ ու երեխաների վրա, եղել են խստապահանջ, բայց ոչ բռի: Ո՞ւր են այն հայերը, ովքեր հարգել են իրենց ավանդույթները, հարգել ծերերին, հոգ տարել որբ մանուկների մասին:

Ո՞ւր են այն բարձրաշխարհիկ հայերը, ովքեր Եվրոպային քաղաքակրթության դասեր են տվել ժամանակին, կանգնած եղել համաշխարհային արվեստի և գիտության ակունքներում, հռչակվել որպես գյուտարար, երաժիշտ, բժիշկ, ճարտարապետ, բանկիր: Ազգ, որը տվել է օդաչուներ, հերոսներ, մարշալներ, չունենալով ծով՝ տվել ծովակալ:

Հա՛յ ժողովուրդ, դու հինգ հազարամյա պատմություն կերտեցիր, որ այսօր գնաս մի ինչ-որ Նիկոլի հետևից՝ խաչ քաշելով քո ազգային դիմագծի վրա, հայհոյանքը դարձնելով կենսակերպ, ատելությունը դարձնելով զենք, պառակտումը դարձնելով կեղծ արդարության կեղծ հաղթանակ…

Ուշքի՛ արի, հարազա՛տս, ուշքի արի, խաբում են քեզ….

Սթափվիր, դու Պողոս չես, քո մեջ Դավթի, Մհերի, Այծեմնիկի արյունն է հոսում, քո գենը հնարավոր չէ պղծել, իմ հա՛յ ժողովուրդ, ես հավատում եմ քո մաքրությանը…

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...