Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:

Բայց, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է: 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ…»: «Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի քաղաքապետի պաշտոնից, որեւէ այլ պաշտոն չի զբաղեցնում»:

«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից։ Մեր ձեռքի տակ են ասվածը վկայող բոլոր ստոպ-կադրերը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն.medmedia.am

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով