Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերլուծաբան Հրանտ Տէր-Աբրահամեանը գրում է.

– Լսեցի մեր ընկեր Հակոբյան Հրաչի ելույթն այն մասին, որ ծխողները պետք է դառնան վտարանդի, սկզբում ջղայնացա, մի բան սկսեցի գրել: Հետո մի հատ ծխեցի (դե ծխցրեց, բնականաբար, էդ ելույթը), ժպտացի ու ջղային գրածս ջնջեցի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ մոլագար պայքարի այս համաշխարհային միտումը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին: Կպարզվի, որ այդ պայքարը կառուցված էր անտանելի չափազանցությունների և պարզունակ ահաբեկչական քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ:

Կանցի ևս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին (Աստված նրանց երկար կյանք տա): Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ չծխելը: Ու կցրվենք տներով:

Հ.Գ. Բականաբար, ոչ ոք չի կարող ինձ վտարանդի դարձնել իմ իսկ երկրում: Բայց Վտարանդին կարա լավ գրական կեղծանուն դառնալ: Ի դեպ, հոմանիշներից մեկը «նժդեհ» բառն է, ինչո՞ւ ոչ: Հրանտ Վտարանդի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով