Երկիրը վերածվել է «կրկեսի», «ծաղրածուները» վտանգում են մեր պետականությունը. Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տիկնայք և Պարոնայք

Ուզում եմ կոչով հանդես գալ այն 1 322 923 ընտրող-քաղաքացիներին, ովքեր չեն վստահել այս ստահոտ կառավարությանը և 2018 թվականի դեկտեմբերին չեն մասնակցել ընտրությունների ֆարսին՝ այն դեպքում, երբ հանրապետությունում առկա էր սուր էմոցիոնալ մթնոլորտ, լարված ատելություն և անհանդուրժողականություն, ինչի հետևանքով մենք այսօր կորցնում ենք մեր Հայրենիքը։

Հայրենակիցներ, մտածող ու հայրենասեր մարդիկ, մարդիկ, ում մուծած հարկերի շնորհիվ այսօրվա կառավարությունը օդանավներ ու մեքենաներ է գնում և ում դեմ այսօր բիրտ ուժ է կիրառվում։

Նախկին 20 տարում մենք կարող էինք մեզ թույլ տալ անբարեխիղճ վերաբերմունք ունենալ ընտրությունների կամ քաղաքականության նկատմամբ, մտածելով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Սակայն այսօր Հայրենիքը վտանգի տակ է և մեր լռությունը նման է դավաճանության։ Մեր լռությունը նման է այն անտարբերությանը՝ երբ կողքիդ մարդ են սպանում, նման է դասալիքության՝ երբ Հայրենիքդ պատերազմի մեջ է։

Հարազատներս, մենք շատ ենք՝ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ և գիտնականեր, արվեստի և մշակույթային գործիչներ, ինժեներներ և ճարտարապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, սպորտսմեններ և շատ այլ մասնագիտություններում կայացած ու արժանավոր մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն Հայրենիքի կայացման գործընթացում։

Մենք միշտ համարել ենք, որ Հայրենիքը հզոր է իր կիրթ ու կրթված զավակներով և մեր, ինչպես նաև մեր երեխաների կյանքը նվիրել ենք կրթությանը։

Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուրս մեր դաշտում ակտիվ աշխատելո՛վ պետք է մասնակցություն ունենա պետականաշինության գործընթացին, և չենք թերացել։

Սակայն այն, ինչ կատարվում է այսօր մեր հայրենիքում, նաև մեր մեղքով է։ Մեր տոլերանտ վերաբերմունքի պատճառով այսօր մեզ և մեր հայրենիքը ղեկավարում է մի մարդ, ով նույնիսկ ԲՈւՀ չի ավարտել, ԼԳԲՏ համայնքը այնքան մեծ իշխանություն ունի երկրում, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ դարձել են սեռական փոքրամասնություն, կրթության նախարարը այնպես է խոսում վաստակաշատ գիտնականների հետ, կարծես թե մենք նրա ստրուկներն ենք, հայոց լեզուն ստորադասվում է Հայաստանում, շարունակական ոտնձգություններ են տեղի ունենում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, մի օղակի, որ հայապահպան ոլորտում ունի անգնահատելի նշանակություն և դա ապացուցել է դարերի ընթացքում, մեր ազգային հերոսները ստորադասվում են և դրանց տեղը ներմուծվում են իրենց սեռական կողմնորոշումով ինքնակայացած ծաղրածուներ, մենք կորցնում ենք Արցախը, քննություն անցկացնելու պատրվակով ՄԵՌՑՆՈւՄ են Արցախյան ազատամարտի հերոսի (խոսքս Մանվել Գրիգորյանի մասին է), երկու տարի շարունակ մեկուսարանում պատանդ են պահում ՀՀ Երկրորդ Նախագահ, Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանին, ով մեր երկրի ամենագրագետ կառավարիչն է եղել, ընդ որում, այդ երկու տարվա ընթացքում ոչ մի հիմնավոր մեղադրանք նրան չի առաջադրվում, մեզ պարտադրում են վճարել հարկերը, Հայաստան Համահայկական Հիմնադրամը ամբողջ աշխարհից գումար է հավաքում, որի կրկնակին միայն այս տարում ծախսել է այսօրվա Վարչապետի ընտանիքը՝ վերանորոգումների, չարտերային թռիչքների, մեքենաների, հավելավճարների ու պարգևատրումների, Ամանօրի և այլ տոնական արարողությունների ու այլ անիմաստ բաների վրա։

Երկիրը վերածվել է «կրկեսի» և «ծաղրածուները» վտանգի տակ են դնում մեր պետականությունը, ընդ որում այս «կրկեսը» բոլորովին էլ հումորային չէ, այլ սատիրայի։ մեզ վրա ակնհայտ ծիծաղում են։ Հայերեն ասած «ավանակի տեղ են դնում» մեզ, համարելով, որ մենք այնքան բութ ենք, որ կամայական սուտ՝ ուտելու ենք հալած կարագի նման։

Սթափվեք հարազատներս։ Այս ամենի մեջ կա նաև մեր մեղքը։ Այս ամենը հաստատվել է և հիմա տեղի է ունենում մեր լուռ համաձայնության շնորհիվ։ Մեզանից յուրաքանչյուրի ձեռքի տակ ապրում են ոչ մեկ տասնյակ օխլոսի ներկայացուցիչներ, սակայն նրանք այսօր տեռորի սկզբունքով իշխում են մեզ, տանելով մեր Հայրենիքը դեպի կործանում, դեպի անդունդ։ Անցյալ տարվա մեր լռության պատճառով, իրենց «սասնա ծռեր» անվանող ստոր մարդասպանները այսօր օրակարգ են թելադրում, և մենք ներում ենք նրանց այն, որ նրանք շարունակաբար պղծում են մեր ազգային էպոսը։

Իսկ մենք՝ վախենում ենք։ Ինչ խոսք, այսօր Հանրապետությունում տիրում է բացառապես վախի մթնոլորտ, և մենք երեկոյան, վերադառնալով աշխատանքից, թեյի սեղանների շուրջ, միայն մեզ շատ հարազատ մտերիմների շրջանակում ենք մեզ թույլ տալիս ԽՈՍԵԼ, բողոքել ստեղծված իրավիճակից, ասել այն ամենը, ինչ մտածում ենք, մենակ թողնելով իրենց պայքարի մեջ՝ մեր հայրենասեր ու անվախ ընկերներին, ովքեր թողած իրենց գործերը բացառապես զբաղված են մի բանով՝ Հայրենիքի փրկությամբ։

Այլևս լռել չի կարելի։ Այլևս մեր ասած ամեն խոսք՝ արժևոր է, իսկ մեր լռությունը՝ դավաճանություն։ Այլևս չի կարելի սպասել, որ խաղը ունենա 5։0 հաշիվ և նոր մտնել երկրպագելու։

Ելե՛ք, հարգարժան ու արժանավոր մարդիկ, խոսեք, բացատրեք, ու ապացուցեք, որ մեր հայրենիքը միայն անգրագետ ու ծախու ստյոպիկների, աննահակոբյանների և սուպերնախարարիկների երկիր չէ, այլ Վիկտոր Համբարձումյանների, Խրիմյան Հայրիկների, Արամ Խաչատրյանների և մեզանից յուրաքանչյուրի երկիրն է։ Ցույց տվեք, որ կանք, որ կարողանում ենք մտածել ու դատել, որ հասկանում ենք, որ ստորաբար խաբում են։

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ։

Մենք մեր լռությամբ ենք կորցնելու մեր Հայրենիքը, և ի՞նչ ենք այդ դեպքում ասելու մեր երեխաներին… ի՞նչ արդարացում ենք բերելու մեր լռությանը՝ պատմության դատի առաջ կանգնելով…»:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով