Երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առն­չությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն. «Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով՝ երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առն­չությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինի­կայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:

«Մենք ուղղակի, հարցմանն ի պատասխան, ինչ տվ­յալ ուզել են, տվել ենք: Թե հետագայում ինչ է եղել, չգիտենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հիվան՛դանոցը որևէ քրեական գործում ներգրավված չէ, և տեղյակ էլ չենք այդ մասին: Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն և այլն»,- ասել է Արման Բաբլոյանը:

Անդրադառնալով թերթի դիտարկմանը, որ իր հորը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծի­քի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով՝ որդի Բաբլոյանը արձագանքել է, թե նրա մեղքի բաժինը չի տեսնում:

«Միանշանակ նա չէր կարող նման բան անել»,- ամփոփել է Արման Բաբլոյանը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով