«Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը». Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմում իմ ֆեյսբուքյան ընկերներին մի մեծ խնդրանքով: Ֆեյսում վերջին շրջանում բացվում են տարբեր տեսակի խմբեր, որոնք զինվորի նկարներ են դնում, հիմնականում զորամասերի տարածքներից, կամ այնպիսի տեսարաններով, որոնք մասնագետի համար կարևոր ինֆոյի աղբյուր են հանդիսանում: Այդ նկարները, որպես կանոն , վերաբերվում են ծննդյան օրերի շնորհավորանքներին կամ պարզապես, ողջունելուն: Այն տեքստերը որոնք գրվում են նկարի մեկնաբանության բաժնում, բավականին վտանգավոր են: Նշվում է զինծառայողի անուն ազգանունը, տարիքը, ծառայության վայրը, ընդհուպ մինչև անգամ նշվում է այն բնակավայրը, որի վարչական տարածքում գտնվում է զորամասը:

Հրապարակումների 99 տոկոսը, եթե ոչ 100 տոկոսը, վերաբերվում է Արցախի սահմանային զորամասերին: Ընկերներ ջան, խնդրում եմ, հորդորեք ձեր բարեկամներին, զինվորների ծնողներին, թող ոչ մի էջի ադմինին տվյալներ չտան զինվորի մասին, չգիտեք, թե ով է այդ ադմինը, ինչ տվյալներ է հավաքագրում: Մի նայեք, որ հայերեն են խոսում: Այդ ադմիններից շատերի հետ կապ եմ հաստատել, ինձ ոչ ոք հեռախոսահամար չի տալիս:

Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը, քանի որ դուք ինֆորմացիա եք տալիս իր ծառայության վայրի, ավարտի վերաբերյալ և նույնիսկ ինքնակամ տալիս եք նրա նկարը: Այդ կերպ նույնիսկ հնարավոր է իրականությանը մոտիկ զինվորների թվաքանակի մասին տեղեկություն ստանալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ուշադիր հետևելու եմ արդեն, և նոր արշավ եմ սկսում, որպեսզի դադարեցնեն ծնողներն ու զինվորների հարազատները անծանոթ մարդկանց ինֆո տալը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով