Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա տղան տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով պարանը կտրել է, սակայն, ցավոք, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մահացած տղան բնակվում էր մոր հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով