Բարեկամական խմբերում փոփոխություններ կարվեն․ «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Առաջիկայում ԱԺ-ում կստեղվծի Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: Բանն այն է, որ նման բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտություն իշխող ուժի պատգամավորները տեսել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցից հետո: Այս հարցը ընդգրկված է դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ խորհրդի օրակարգում, ապա կքննարկվի նաեւ լիագումար նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նախատեսված է փոփոխություններ կատարել մի քանի այլ բարեկամական խմբերի կազմերում:

Օրինակ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբում պատգամավոր Շիրակ Թորոսյանին կփոխարինի Քրիստինե Պողոսյանը, իսկ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբում էլ Քրիստինե Պողոսյանին կփոխարինի Շիրակ Թորոսյանը: Իսկ, ահա, Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբում այլեւս չի լինի պատգամավոր Արտակ Մանուկյանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...