Monthly Archives: Նոյեմբերի 2019

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքն ու հարևան երկրին կոչ արել հավատարիմ մնալ հանձնառություններին: Հաղորդագրության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը… Կարդալ ավելին »

Փաշինյան, դե գլուխդ կախ գնա ու Քոչարյանին հարցրու՝ ոնց էր անում․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Այս տարի հանգանակվել է աննախադեպ քիչ գումար՝ ժամը 4-ի դրությամբ մոտ 9.856.100 դոլար։Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար:2016 թ․ հանգանակվել էր… Կարդալ ավելին »

Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են… Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստխաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների գյորմամիշության և չտեսության բացահայտման ժամանակը… Պարզվում է, այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատվել են 14 անգամ և այդ պարգևատրումները… Կարդալ ավելին »

Իշխանությունները «թայմ աուտ» են վերցրել ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանի դեմ դեմարշի հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աուտ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու եւ Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։ Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը,… Կարդալ ավելին »

900.000 դրամ` Գյումրու գլխավոր տոնածառի ձևափոխման համար

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են  Լոռու մարզից: Այս  տարի  համայնքի  բյուջեից քաղաքի  գլխավոր  տոնածառի  մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ: Այս տարի տոնածառը  նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը ակտիվացել է. նա հանդիպումներ է ունենում .«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բավական պասիվ է հրապարակային գործունեության դաշտում, բայց ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ, քննարկում Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողությունները: Բնականաբար, Սարգսյանը հանդիպում է գործող իշխանության նկատմամբ ընդդիմադիր գործիչների հետ, և այդ պատճառով զրուցակիցների տեսակետները հիմնականում համընկնում են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սուպեր մամայի սուպեր «Կամազները» և լֆիկական «Օսվենցիմը».7or.am

7or.am-ը գրում է Երևանի քաղաքապետը, նույն ինքը՝ Կարգին Հայկոն, նույն ինքը՝ Սուպեր մաման բռնվել է «գործի» վրա։ «Կամազների՛» «գործի»։ Սկզբում ուզում էին ֆռռացնել, բայց հետո, երբ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, ստիպված խոստովանեցին, որ «նվիրատվություններ» կան։ Թափանցիկ, կոռուպցիայից զերծ ու հաշվետու աշխատանք խոստացած Նիկոլ Փաշինյանն ու իր դրածո Հայկ Մարությանը, պարզվում է, նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանից (ինքն այժմ հեղափոխական սեփականատեր է հռչակվել) ու էլի մի քանիսից գիշերը, մթության քողի… Կարդալ ավելին »